среда, 10 августа 2016 г.

Դորբանդավանք
 


Դորբանդավանքի Ս.Աստվածածին եկեղեցին գտնվեւմ է Սվերդլով գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս -արևելք, Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ հեռու՝ թեթև թեքություն ունեցող բաց տարածքում (Կալինինոյի շրջան)։ Կնգուն վիճակում է։ Չեն պահպանվել գմբեթի թաղը, վեղարը, հարավային թևի գմբեթարդը, քիվերի մեծ մասը, տանիքների ծածկասալերը։ Պատերում կան փլված տեղեր, վտանգավոր ճեղքեր, պակասող քարեր։ Պատերը շարված են դեղնականաչավուն ֆելզիտի մեծաչափ սրբատաշ քարերով, իսկ խորանների անկյունները, գմբեթակիր կամարները, թմբուկը և գմբեթի թաղի մնացորդները՝ ավելի ամեւր սև տուֆաքարով։
Խաչաձև եռախորան եկեղեցի է, որ հորինվածքով տարբերվում են նմանատիպ մյուս հուշարձաններից (Պեմզաշեն, Հնեվանք, Թալին և այլն)։ Գմբեթատակ մասը քառակուսու փոխարեն ուղղանկյուն է 4.04 x 5.40 մ չափերով (կողմերի հարաբերությունը՝ 3.4), իսկ գմբեթաթաղը կլորի փոխարեն՝ ձվածիր։ Արևելք-արևմուտք ուղղությամբ ունի շեշտված ուղղվածություն. Արևելյան և արևմտյան թևերը մոտ կրկնակի անգամ երկար են մյուսներից։ Առանձնահատուկ է նաև մուտքերի տեղադրությամբ, արևելյան խաչաթև հորինվածքով։
Հատակագծումը արևելյան , հարավային և հյուսիսային խաչաթևերը ներքուստ կիսաշրջանաձև են և ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը ուղղանկյուն է ՝ ծածկված կիսագլանաձև թաղով։ Խաչաթևերը (բացի արևմտյանից) արտաքուստ բազմանիստ են. արևելյանը հնգանիստ, մյուսները՝ եռանիստ (դրանց արևելյան կողմից կից են ավանդատները, որով կիճատվել են շրջանագիծը և նիստերի քանակը)։ Նախախորանն ունի մեծ խորություն (3.0 մ)։ Ութանիստ թմբուկով գմբեթը հենվում է  խաչաթևերի միացման մասերից բարձրացող կիսաշրջանագծային կամարների վրա։ Անցումը ենթագմբեթային ուղղանկյունից գմբեթի ձվածիր թաղին կատարվում է երկշարք տրոմպների միջոցով։
Եկեղեցու երկու մուտքն էլ հարավային կողմից են, հիմնականը տեղադրված է  խաչաթևի առանցքով։ Այն ուղղանկյուն բացվածք  է հեծանային բարավորով, որը վերին կիսաշրջանաձև մասով եզերված է որմնակամարով։ Մյուսը՝ կամարակապ վերնամասով, տեղադրված է արևմտյան թևի հարավարևմտյան անկյան մոտիկ։
Ցածր բեմով ավագ խորանին երկու կողմից կից են խաչաթևերից զգալիորեն պակաս բարձրությամբ  մեկական ուղղանկյուն ավանդատներ, որոնց մուտքերը նախախորանից են։ Հյուսիսային ծածկված է կիսագլանաձև թաղով, իսկ հարավային, որ արևմտյան  կողմում ունի գրեթե ողջ լայնությունը բռնող ուղղանկյուն կամարակապ խորշ, ծածկված է խաչաձև  և կիսագլանաձև թաղերի համադրությամբ (թաղի արևմտյան խաչաթևն իր կիսագլանաձևությամբ դուրս է գալիս ծածկի քառակուսու սահմաններից)։ Երկայնական պատերում  ավանդատները փոքր-ինչ դուրս են շեշտված խաչաթևերի սահմաններից։
Քիվի պահպանված առանձին քարերից երևում է , որ դրանք հարդարված են եղել պայտաձև կամարիկներով, թմբուկի մասում՝ ներքևից զուգակցված քառանիստ պրիզմաների զույգ գոտիներով։  Պատուհանները պսակված են միմյանցից տարբեր պարզ տրամատի եզրակալներով։ Ուշագրավ է հարավային ճակատի արևմտյան պատուհանի եզրակալը՝ մշակված պայտաձև կամարիկների և երկշարք ատամիկների զուգակցմամբ (ինչպես Օձունի կոթող-մահարձանի քիվում)։
Կառուցման ժամանակի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հորնվածքային և կառուցվածքային հատկանիշներով, դեկոևատիվ հարդարանքի տվյալներով հուշարձանը սերտորեն առնչվում է  հայկական ճարտարապետության վաղմիջնադարյան հուշարձանների հետ և Գուգարքի ճարտարապետական դպրոցի ինքնատիպ ու արժեքավորվ ստեղծագործություններից է։

Դորբանդավանքը վերակառուցվել է 19-րդ դարում և 2010 թ.

Комментариев нет:

Отправить комментарий