пятница, 31 июля 2015 г.

Հեռավար ուսուցման տեխնոլոգիա

18-րդ դարի վերջին կրթական այս ծրագիրը մուտք գործել Եվրոպա: Աշակերտներիը ստանում էին կրթական նյութեր և սովորում: Ռուսաստանն այս տեխնոլոգիան սկսեց կիրառել 19-րդ դարի վերջին: Ռադիոն և հեռուստատեսությունը հեռավար ուսուցման առաջին միջոցներն են եղել: Շատերը կհիշեն այնպիսի հաղորդումներ, որոնք կրթական նշանակություն ունեին և գրավում էին բազմահազարանոց լսարաններ:
Մեծ Բրիտանիան եղել է առաջինն աշխարհում հեռավար ուսուցման և կոչվել է Բաց համալսարան: 1980-ականներին անհատական համակարգիչների մուտքը տվեց նոր հնարավորություն  պարզեցնելու և ավտոմատացնելու ուսուցումը: 21-րդ դարում համակարգիչների և ինտերնետի առկայությամբ հեռավար ուսուցումն իրականանում է շատ ավելի արագ և դյուրին: Ինտերնետի դերը մեծացել է, քան ռադիայով և հեռուստատեսությամբ կրթական հաղորդումներինը: Այժմ կարող եք շփվել շատ արագ և ստանալ գիտելիք՝ մասնակցելով օնլայն սեմինարների:
Հեռավար ուսուցումը նոր չէ, պարզապես այն հեղափոխական դասընթաց է: Այն դեպքում գիտելիքը հաղորդվում էր հիմանականում էլեկտրոնային փոստի միջոցով, ինչն ուներ մի շարք թերություններ.
-տեղեկատվության փոխանակումը շատ դանդաղ էր,
-գնահատման բացակայություն,
-տեղեկատվությունը փոխանցվում էր միայն CD սկավառակով:
Ինտերնետի զարգացումը հնարավորություն տվեց հաղթահարել վերը նշված թերությունները:
Արդյունավետ հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել համակարգչային հնարավորությունները:
Այս տեխնոլոգիան կիրառվում է համեմատաբար վերջերս՝ շնորհիվ աշխարհի մի շարք կրթական հաստատությունների ձեռք բերած լավագույն փորձի: Ավանդական և նորարական դասընթացներ մշակողները պետք է փոփոխեն գոյություն ունեցող ուսումնական ծրագրերը, իրականացնեն մասնագետների լրացուցիչ վերապատրաստում:
Կրթական տեխնոլոգիաների հեռավար ուսուցման  իրականացման ընթացքում կարևոր են խմբային աշխատանքները, համագործակցային ուսուցումը, ակտիվ ուսումնական գործընթացը: Այս տեխնոլոգիան ներառում է հետազոտական աշխատանք, գիտելիքների ձեռքբերում համատեղ կամ անհատական գործողությունների արդյունքում, հնարավորություն է տալիս զբաղեցնել տարբեր սոցիալական դերեր ձեռնարկությունում և վերջապես զարգանում է անկախ քննադատական մտածողությունը:
Հեռավար ուսուցում նշանակում է համագործակցություն դասավանդողի և դասավանդվողի միջև հեռավորության վրա, որն արտահայտում է ուսուցման գործընթացին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ նպատակ, բովանդակություն, մեթոդ, կազմակերպման ձև: Այս ամենի իրականացման համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնիկա, ինտերնետային միջոցներ, որոնք կապահովեն ինտերակտիվություն:
Ժամանակակից կրթությունը հնարավոր է իրականացնել հեռավորության վրա հետևյալ հիմնական տարրերի միջոցով՝ e-mail, TV,ռադիո, տեղեկատվական և կապի ցանցեր:
2003թվականին ADL խմբի կողմից մշակված SCORM հեռավար ինտերակտիվ ուսուցման ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանում ևս լայնածավալ գործունեություն իրականացնել ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով:
Հեռավար ուսուցման տեղեկատվական տեխնոլոգիան կարելի է բաժանել 3 խմբի: Ներքոնշյալ 3 բաղադրիչները միասին ձևավորում են հեռավար ուսուցման տեխնոլոգիան.
1.կրթական տեղեկատվական տեխնոլոգիա,
2.կրթական տեղեկատվության մեխանիկական փոխանցում,
3.կրթական տեղեկատվության պահպանման և վերամշակման տեխնոլոգիա:
Հեռավար ուսուցումը թույլ է տալիս.
-նվազեցնել ծախսերը (բնակարան չես վարձում, տրանսպորտի գումար չես տալիս,ընդմիջում անում ես տանը),
-ուսուցանել մեծ թվով մարդկանց կարճ ժամանակահատվածում,
-բարելավել կրթության որակը ժամանակակից տեխնիկայի միջոցով (էլեկտրաոնային գրադարաններ),
-ստեղծել միասնական կրթական միջավայր,
-ապահովում է ճկունություն-ուսանողը կարողանում է կրթություն ստանալ ճիշտ ժամանակին և իրեն հարմար վայրում,
-միավորել կորպորատիվ ցանցային չափանիշները
-ստեղծել տեխնոլոգիական լուծումների առաջադրման տարբեր համակարգչային ծրագրեր
-ուսանողները չեն սահմանափակվում հեռավորության պատճառով, կարող են կրթություն ստանալ անկախ նրանից թե որտեղ են ապրում: Այսինքն տեղի է ունենում աշխարհագրական սահմանների բացառում և տարածքային խոչընդոտները վերանում են:
Հեռավար ուսուցման տեխնոլոգիաները օգտագործվում են ինչպես զարգացման առանձին դասընթացների, այնպես էլ բարձրագույն կրթության կազմակերպման համար: Կարող ենք տարբերակել հեռավար ուսուցման հետևյալ ձևերը՝ օնլայն (իրական ժամանակում) և օֆլայն (հետարձ կապ):
Հեռավար ուսուցման նիստերի կազմակերպման ձևերը.
Chat նիստեր- նիստերն անցկացվում են համաժամանակյա, այսինքն՝ բոլոր մասնակիցները  պետք է միաժամանակ լինեն ակումբում՝ օգտագործելով համապատասխան զրուցարաններ:
Վեբ դասեր դասերը, կոնֆերանսները, սեմինարները, բիզնես ծրագրերը անցկացվում են հեռահաղորդակցության միջոցների շնորհիվ Worid Wide Web ծրագրով: Մասնագիտացված կրթական վերապատրաստումների վեբ ֆորումներ ձևն օգտագործվում է կոնկրետ մի թեմայի կամ խնդրի լուծման համար ձայնագրությունների միջոցով: Վեբ ֆորումները հնարավորություն են տալիս կիրառել երկար ժամանակ, ինչի ընթացքում էլ տեղի է ունենում սինխրոմ փոխգործակցություն:
Տեսակոնֆերանս-ին հիմնականում մասնակցում են այն հասցեատերերը, ովքեր գրանցվել են էլեկտրոնային փոստի միջացով: Առաջադրանքներ կարող են ուղարկել էլեկտրոնային փոստին և ստանալ լրացուցիչ կրթություն: Եվրոպայի բնակչության մեծամասնությունն այս տարբերակով է կրթություն ստանում:
Հեռավար ուսուցում կարելի է իրականցնել նաև ռոբոտի միջոցով: Ռուսաստանում հաշմանդամ մի տղա լսում, տեսնում և խոսում է ռոբոտի օգնությամբ: Նա հեշտությամբ պատասխանում է ուսուցչի հարցերին և տալիս է հարցեր: Նա կարող է շփվել նաև իր դասընկերների հետ:
Հեռավար ուսուցման տեխնիկական իրականացմումը ևս բարդ գործընթաց է: Ծրագրային ապահովումն անցնում է մի քանի բաժիններ
1.      ուսուցիչներ,
2.      ուսանողներ,
3.      դասընթացի հեղինակներ,
4.      ադմինիստրատորներ,
5.      կառավարիչներ:
Հեռավար ուսուցման ծրագրային հիմանական բաղադրիչների ապահովումը նշանակում է.
ü  կրթության բովանդակության զարգացում,
ü  տեղեկատվության փոխանակման մասնակիցների կրթական գործընթացի ապահովում,
ü  ուսուցման կառավարման համակրգի առկայություն (CMI կամ LMS),
ü  ուսուցման բովանդակության առաքման համակարգ, սովորաբար կայքէջեր:
Հեռավար ուսուցման միջոցները:
Ամենատարածված տեխնոլոգիական ծրագրերն են.
Microsoft SQL Server, IIS (ASP, MTS) , JSP (Java), SQL, Lotus Domino, Perl (PHP),  MySQL:
Հեռավար ուսուցում իրականացնելու համար ստեղծված են մի շարք միջոցներ, որոնք կոչվում են դասընթացի կառավարման համակարգեր (CMS): Դրանք բաժանվում են 2 խմբի՝ կոմերցիոն և ազատ տարածվող:
Կոմերցիոն համակարգը բավական թանկ է և օգտագործում են այն համալսարանները, որոնք հեռավար ուսուցման բազմաթիվ դասընթացներ են առաջարկում: Կոմերցիոն համակարգերից է Blackboard Moodle, որը բաղկացած է 3 մակարդակներից՝ ադմինիստրատոր, ուսուցիչ և ուսանող: Ուսանողն ընդգրկվելով որևէ դասընթացում ուսումնասիրում է առաջարկված նյութերը, ստանում և կատարում է հանձնարարությունները, հանձնում է քննություններ: Դասընքթացի ավարտին ստանում է վկայական: Ուսուցիչը ոչ միայն կարող է վարել դասընթացը, այլ նաև հեղինակել նմանատիպ ծրագրեր: Ադմինիստրատորը բացում և տեղադրում է դասընթացը՝ ապահովելով հուսալիություն:
Իսկ ազատ տարածվող համակարգերը մատչելի են և հասանելի են գրեթե բոլորին:
Հեռավար ուսուցման հաղորդակցումը: Մենք կարևորում ենք հաղորդակցումը, որովհետև տեխնիկական այս զարգացած դարաշրջանում մարդն անտեսում է հաղորդակցումը, իսկ առանց հաղորդակցման հասարակություն գոյություն ունենալ չի կարող: Մարդն անասունից տարբերվում է նրանով, որ ինքն <<ասուն>> է, այսինքն խոսող էակ է, իսկ խոսում ենք այն ժամանակ, երբ շփվում ենք մեկ այլ ուրիշի հետ: Ասել, թե շփվում ենք մարդկանց հետ համացանցի միջոցով սխալ կլինի, որովհետև տվյալ դեպքում գործում է միայն խոսքի գրավոր տեսակը:
Այս գործընթացում  հաղորդակցումն ավելի բարդ է: Հնարավոր է արդյունավետ էլեկտրոնային ուսուցում այն դեպքում, երբ դասընթացն անցկացվում է լսարանային պայմաններում:
Հաղորդակցման համար կարող ենք օգտագործել երկու տեսկի կապ՝
Տարժամանակյա- ուղերձները փոխանակվում են կամայական ժամանակ (էլեկտրոնային, ֆորումներ, հոդվածներ):
Համաժամանակյա-հաղորդակցումը տեղի է ունենում տվյալ պահին, երբ բոլոր ուսանողները լսում են (վիդեո, աուդիո կոնֆերանսներ( միակողմանի կամ երկկողմանի), աուդիո ասուլիս, chat (տեքստային կոնֆերանսներ),  Instant Messaging,  դիմում փոխանակում,  վիրտուալ դասարան):
Գուցե կգա մի օր, երբ հեռավար ուսուցումը կփոխարինի ավանդական ուսուցմանը, սակայն դեռ շատ խնդիրներ կան լուծելու: Ընթերցողներին ենք ներկայացնում հեռավար ուսուցման այն խնդիրները, որոնք նկատել ենք թեման ուսումնասրելիս՝
Սահմանափակ հնարավորությունները կոնսուլտացիայի համար ուսանողի և դասախոսի միջև: Եթե անգամ բոլոր միջոցները ստեղծված են լավ ուսուցում կազմակերպելու համար, այնուամենայնիվ անմիջական շփումը դասախոսի հետ բացակայում է, որն, ինչպես վերևում է նշվել, կարևոր պայման է:
Օպերատիվ փոփոխություն կատարելու դժվարությունը-եթե ուսանողն ընտրել է ուսուցման որոշակի կուրս, ապա նա հնարավորություն չունի փոխելու այն:
Վերահսկման բացակայություն-դասավանդողը հնարավորություն չունի վերահսկել ուսանողի ուսումնական գործընթացը, և շատ հնարավոր է համացանցում գտնել համապատասխան նյութը ու, առանց այդ գիտելիքը սեփականաշնորհելու, լրացնել թեստը:
Եվ որ ամենակրևորն է կգրանցվի կախվածության բարձր ցուցանիշ ինֆորմացիոն տեխնիկական միջոցների նկատմամբ:
Այսպիսով՝ պետք է այս տեխնոլոգիան ևս օգտագործել ճիշտ և տեղին:

Ավանդական ուսուցման տեխնոլոգիա


Ժամանակակից կրթության նպատակները փոքր-ինչ փոփոխվել են, փոխվել է բարոյական դաստիարակության բնույթը, սակայն մի շարք ուսումնական չափանիշներ մնացել են նույնը: Սա նշանակում է, որ ավանդական ուսուցման տեխնոլոգիան շարունակվում է կիրառվել կրթական համակրգում և պահպանում է իր գերակայությունը գիտելիքի հաղորդման պարագայում:
Այսօր կիրառելի են բազմաթիվ մանկավարժական տեխնոլոգիաներ՝ ավանդական և նորարական: Մենք չենք կարող հստակ ասել, որ պետք է հրաժարվել ավանդական տեխնոլոգիայից և օգտագործել միայն նորարական տեխնոլոգիաները, քանի որ դասավանդման լիարժեք դեղատոմս գոյություն չունի, և որի դեպքում լիարժեք ու դրական արդյունք կունենանք ոչ ոք չգիտի: Ավանդական ուսուցման տեխնոլոգիան դաս-դասարանային համակարգի հիմքն է: Ավանդական ուսուցում տերմինը նշանակում է ուսուցման կազմակերպում, որը 17-րդ դարի սկզբներին ձևակերպել է Յ. Ա. Կոմենսկին իր <<Մեծ դիդակտիա>> գրքում:  Ավանդական ուսուցման բովանդակությունը մեր երկրում զարգացել է հիմնականում խորհրդային ժամանակաշրջանի հանրակրթական դպրոցներում:
Նախ ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդական ուսուցումը:
Ավանդական ուսուցման տեխնոլոգիան հիմնված է բացատրական-ցուցադրական մեթոդի վրա: Ավանդական ուսուցման ժամանակ դասը բաժանվում է երկու հատվածի՝ հին նյութի հարցում և նոր նյութի հաղորդում: Այս գործընթացը կրկնվում է ամեն օր և սովորողը մի դասին հասցնում է առնվազն 2-3 անգամ լսել միևնույն նյութը, չհաշված, որ ինքն այդ նյութը լսել է նաև նախորդ դասին, երբ դասավանդողը հաղորդում էր նոր նյութը: Հենց այս ամենն էլ ձանձրույթ է պատճառում ժամանակակից սովորողին, որը ակտիվություն է ուզում: Այս պարագայում անտեսվում են սովորողի մի շարք որակական հատկանիշներ, որոնք նրան կարող են մղել ինքնազարգացման: Մենք առաջարկում ենք ավանդական ուսուցման ժամանակ կիրառել տարբեր նորարական տեխնոլոգիաներ՝ կրթական բարձր մակարդակ ապահովելու և ժամանակակից պահանջները կատարելու նպատակով: Օրնակ՝ ֆիզիկայի դասին կարելի է ավանդական ուսուցման տեխնոլոգիայի հետ համատեղ կիրառել նաև տեղեկատվական ուսուցման տեխնոլոգիան: Դրա համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ բոլոր տեխնոլոգիաների մասին և կատարել ճիշտ ընտրություն, որը կախված է բազմաթիվ գործոններից՝
§  սովորողների տարիք,
§  թեմայի արդիականություն և հրատապություն,
§  սովորողների ընդգրկվածություն,
§  սովորողների ինտելեկտուալ մակարդակ և այլն:
Ավանդական ուսուցման դեպքում.
ü  խմբում հավաքվում են միևնույն տարիքի երեխաներ, որոնք ունեն տարբեր ինտելեկտուալ մակարդակ,
ü  խումբն աշխատում է ըստ ժամանակացույցի՝ մեկ տարեկան պլանի և ծրագրի համաձայն,
ü  դասաժամը տրվում է մեկ ուսումնական առարկայի և բոլոր սովորողները սերտում են միևնույն նյութը,
ü  դասարանում սովորողների աշխատանքը գլխավորում է ուսուցիչը:
Ավանդական ուսուցման տեխնոլոգիայի հիմնական բացասական հատկանիշներն են.
-կրթել ուսանողությանը պատրաստի նյութի մատուցման միջոցով, պատրաստի գիտելիքների հաղորդում,
-ուսուցման գործընթացի երեք հիմնական գործառույթներն են՝  հաղորդում, վերահսկում և գնահատում,
-հաշվի չի առնվում ուսանողի մտավոր ունակությունների փոփոխությունները, մեխանիկական հիշողություն:
Ավանդական ուսուցման նպատակը հիմականում գիտելիքների հաղորդումն է, մասամբ էլ հմտությունների ձևավորումը: Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում անտեսվում է կրթության ժամանակակից պահանջը՝ ապահովել անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այս տեխնոլոգիան կիրառելիս հաշվի չի առնվում սովորողի անհատական ունակությունները, հետին պլան են մղվում ստեղծագործական ունակությունները: Ավանդական տեխնոլոգիան հիմնականում կիրառում է ավտորիտար մանկավարժության պահանջները: Ուսուցման գործընթացում ավտորիտարիզմը կարգավորում է սովորողների ուսումնական գործընթացը, ինչպես նաև հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել այդ գործընթացը:
Ինպես ցանկացած տեխնոլոգիա, ավանդական ուսուցումը ևս ունի դրական կողմեր.
·         Համակրգված ուսուցում,
·         Կազմակերպչական պարզություն,
·         Զանգվածային կրթության նվազագույն ռեսուրսների օգտագործում,
·         Վերարտադրողականության զարգացում,
·         Բանավոր ներկայացում:
Պետք չէ հրաժարվել ավանդական ուսուցումից, պարզապես պետք է աննկատելիորեն և ճիշտ համադրել նորարական մյուս տեխնոլոգիաների հետ և ուսուցման արդյունքը կլինի դրական: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ուսումնասիրել մյուս տեխնոլոգիաները ևս՝ կրթության որակը բարձրացնելու նպատակով: