
Մեծ Բրիտանիան եղել է առաջինն աշխարհում հեռավար ուսուցման
և կոչվել է Բաց համալսարան: 1980-ականներին անհատական համակարգիչների մուտքը տվեց նոր
հնարավորություն պարզեցնելու և ավտոմատացնելու
ուսուցումը: 21-րդ դարում համակարգիչների և ինտերնետի առկայությամբ հեռավար ուսուցումն
իրականանում է շատ ավելի արագ և դյուրին: Ինտերնետի դերը մեծացել է, քան ռադիայով և
հեռուստատեսությամբ կրթական հաղորդումներինը: Այժմ կարող եք շփվել շատ արագ և ստանալ
գիտելիք՝ մասնակցելով օնլայն սեմինարների:
Հեռավար ուսուցումը նոր չէ, պարզապես այն հեղափոխական դասընթաց
է: Այն դեպքում գիտելիքը հաղորդվում էր հիմանականում էլեկտրոնային փոստի միջոցով, ինչն
ուներ մի շարք թերություններ.
-տեղեկատվության փոխանակումը շատ դանդաղ էր,
-գնահատման բացակայություն,
-տեղեկատվությունը փոխանցվում էր միայն CD սկավառակով:
Ինտերնետի զարգացումը հնարավորություն տվեց հաղթահարել վերը
նշված թերությունները:
Արդյունավետ հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ
է ճիշտ օգտագործել համակարգչային հնարավորությունները:
Այս տեխնոլոգիան կիրառվում է համեմատաբար վերջերս՝ շնորհիվ
աշխարհի մի շարք կրթական հաստատությունների ձեռք բերած լավագույն փորձի: Ավանդական
և նորարական դասընթացներ մշակողները պետք է փոփոխեն գոյություն ունեցող ուսումնական
ծրագրերը, իրականացնեն մասնագետների լրացուցիչ վերապատրաստում:
Կրթական տեխնոլոգիաների հեռավար ուսուցման իրականացման ընթացքում կարևոր են խմբային աշխատանքները,
համագործակցային ուսուցումը, ակտիվ ուսումնական գործընթացը: Այս տեխնոլոգիան ներառում
է հետազոտական աշխատանք, գիտելիքների ձեռքբերում համատեղ կամ անհատական գործողությունների
արդյունքում, հնարավորություն է տալիս զբաղեցնել տարբեր սոցիալական դերեր ձեռնարկությունում
և վերջապես զարգանում է անկախ քննադատական մտածողությունը:
Հեռավար ուսուցում նշանակում է համագործակցություն դասավանդողի
և դասավանդվողի միջև հեռավորության վրա, որն արտահայտում է ուսուցման գործընթացին բնորոշ
բոլոր բաղադրիչները՝ նպատակ, բովանդակություն, մեթոդ, կազմակերպման ձև: Այս ամենի իրականացման
համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնիկա, ինտերնետային միջոցներ, որոնք կապահովեն ինտերակտիվություն:
Ժամանակակից կրթությունը հնարավոր է իրականացնել հեռավորության
վրա հետևյալ հիմնական տարրերի միջոցով՝ e-mail, TV,ռադիո, տեղեկատվական և կապի ցանցեր:
2003թվականին ADL խմբի կողմից մշակված SCORM հեռավար ինտերակտիվ
ուսուցման ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանում ևս լայնածավալ գործունեություն
իրականացնել ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով:
Հեռավար ուսուցման տեղեկատվական տեխնոլոգիան կարելի է բաժանել
3 խմբի: Ներքոնշյալ 3 բաղադրիչները միասին ձևավորում են հեռավար ուսուցման տեխնոլոգիան.
1.կրթական
տեղեկատվական տեխնոլոգիա,
2.կրթական
տեղեկատվության մեխանիկական փոխանցում,
3.կրթական
տեղեկատվության պահպանման և վերամշակման տեխնոլոգիա:
Հեռավար ուսուցումը թույլ
է տալիս.
-նվազեցնել
ծախսերը (բնակարան չես վարձում, տրանսպորտի գումար չես տալիս,ընդմիջում անում ես տանը),
-ուսուցանել
մեծ թվով մարդկանց կարճ ժամանակահատվածում,
-բարելավել
կրթության որակը ժամանակակից տեխնիկայի միջոցով (էլեկտրաոնային գրադարաններ),
-ստեղծել
միասնական կրթական միջավայր,
-ապահովում
է ճկունություն-ուսանողը կարողանում է կրթություն ստանալ ճիշտ ժամանակին և իրեն հարմար
վայրում,
-միավորել
կորպորատիվ ցանցային չափանիշները
-ստեղծել
տեխնոլոգիական լուծումների առաջադրման տարբեր համակարգչային ծրագրեր
-ուսանողները
չեն սահմանափակվում հեռավորության պատճառով, կարող են կրթություն ստանալ անկախ նրանից
թե որտեղ են ապրում: Այսինքն տեղի է ունենում աշխարհագրական սահմանների բացառում և
տարածքային խոչընդոտները վերանում են:
Հեռավար ուսուցման տեխնոլոգիաները օգտագործվում են ինչպես
զարգացման առանձին դասընթացների, այնպես էլ բարձրագույն կրթության կազմակերպման համար:
Կարող ենք տարբերակել հեռավար ուսուցման հետևյալ ձևերը՝ օնլայն (իրական ժամանակում)
և օֆլայն (հետարձ կապ):
Հեռավար ուսուցման նիստերի
կազմակերպման ձևերը.
Chat նիստեր- նիստերն անցկացվում են համաժամանակյա,
այսինքն՝ բոլոր մասնակիցները պետք է միաժամանակ
լինեն ակումբում՝ օգտագործելով համապատասխան զրուցարաններ:
Վեբ դասեր- դասերը, կոնֆերանսները, սեմինարները, բիզնես ծրագրերը
անցկացվում են հեռահաղորդակցության միջոցների շնորհիվ Worid Wide Web ծրագրով: Մասնագիտացված
կրթական վերապատրաստումների վեբ ֆորումներ ձևն օգտագործվում է կոնկրետ մի թեմայի կամ
խնդրի լուծման համար ձայնագրությունների միջոցով: Վեբ ֆորումները հնարավորություն են
տալիս կիրառել երկար ժամանակ, ինչի ընթացքում էլ տեղի է ունենում սինխրոմ փոխգործակցություն:
Տեսակոնֆերանս-ին հիմնականում մասնակցում
են այն հասցեատերերը, ովքեր գրանցվել են էլեկտրոնային փոստի միջացով: Առաջադրանքներ
կարող են ուղարկել էլեկտրոնային փոստին և ստանալ լրացուցիչ կրթություն: Եվրոպայի բնակչության
մեծամասնությունն այս տարբերակով է կրթություն ստանում:
Հեռավար ուսուցում կարելի է իրականցնել նաև ռոբոտի միջոցով: Ռուսաստանում հաշմանդամ մի
տղա լսում, տեսնում և խոսում է ռոբոտի օգնությամբ: Նա հեշտությամբ պատասխանում է ուսուցչի
հարցերին և տալիս է հարցեր: Նա կարող է շփվել նաև իր դասընկերների հետ:
Հեռավար ուսուցման տեխնիկական իրականացմումը ևս բարդ գործընթաց
է: Ծրագրային ապահովումն անցնում է մի քանի բաժիններ
1. ուսուցիչներ,
2.
ուսանողներ,
3.
դասընթացի հեղինակներ,
4.
ադմինիստրատորներ,
5. կառավարիչներ:
Հեռավար ուսուցման ծրագրային հիմանական
բաղադրիչների ապահովումը նշանակում է.
ü կրթության
բովանդակության զարգացում,
ü տեղեկատվության փոխանակման
մասնակիցների կրթական գործընթացի ապահովում,
ü ուսուցման կառավարման համակրգի
առկայություն (CMI կամ LMS),
ü ուսուցման բովանդակության
առաքման համակարգ, սովորաբար կայքէջեր:
Հեռավար ուսուցման միջոցները:
Ամենատարածված
տեխնոլոգիական ծրագրերն են.
Microsoft SQL Server, IIS
(ASP, MTS) , JSP (Java), SQL, Lotus Domino, Perl (PHP), MySQL:
Հեռավար ուսուցում իրականացնելու համար ստեղծված են մի շարք
միջոցներ, որոնք կոչվում են դասընթացի կառավարման համակարգեր (CMS): Դրանք բաժանվում
են 2 խմբի՝ կոմերցիոն և ազատ տարածվող:
Կոմերցիոն համակարգը բավական թանկ է և օգտագործում են այն
համալսարանները, որոնք հեռավար ուսուցման բազմաթիվ դասընթացներ են առաջարկում: Կոմերցիոն
համակարգերից է Blackboard Moodle, որը բաղկացած է 3 մակարդակներից՝ ադմինիստրատոր,
ուսուցիչ և ուսանող: Ուսանողն ընդգրկվելով
որևէ դասընթացում ուսումնասիրում է առաջարկված նյութերը, ստանում և կատարում է հանձնարարությունները,
հանձնում է քննություններ: Դասընքթացի ավարտին ստանում է վկայական: Ուսուցիչը ոչ միայն կարող է վարել դասընթացը,
այլ նաև հեղինակել նմանատիպ ծրագրեր: Ադմինիստրատորը
բացում և տեղադրում է դասընթացը՝ ապահովելով հուսալիություն:
Իսկ ազատ տարածվող համակարգերը մատչելի են և հասանելի են
գրեթե բոլորին:
Հեռավար ուսուցման հաղորդակցումը:
Մենք կարևորում
ենք հաղորդակցումը, որովհետև տեխնիկական այս զարգացած դարաշրջանում մարդն անտեսում
է հաղորդակցումը, իսկ առանց հաղորդակցման հասարակություն գոյություն ունենալ չի կարող:
Մարդն անասունից տարբերվում է նրանով, որ ինքն <<ասուն>> է, այսինքն խոսող
էակ է, իսկ խոսում ենք այն ժամանակ, երբ շփվում ենք մեկ այլ ուրիշի հետ: Ասել, թե շփվում
ենք մարդկանց հետ համացանցի միջոցով սխալ կլինի, որովհետև տվյալ դեպքում գործում է
միայն խոսքի գրավոր տեսակը:
Այս գործընթացում
հաղորդակցումն ավելի բարդ է: Հնարավոր է արդյունավետ էլեկտրոնային ուսուցում
այն դեպքում, երբ դասընթացն անցկացվում է լսարանային պայմաններում:
Հաղորդակցման
համար կարող ենք օգտագործել երկու տեսկի կապ՝
Տարժամանակյա- ուղերձները փոխանակվում են կամայական
ժամանակ (էլեկտրոնային, ֆորումներ, հոդվածներ):
Համաժամանակյա-հաղորդակցումը տեղի է ունենում
տվյալ պահին, երբ բոլոր ուսանողները լսում են (վիդեո, աուդիո կոնֆերանսներ( միակողմանի կամ երկկողմանի), աուդիո ասուլիս, chat (տեքստային կոնֆերանսներ), Instant Messaging, դիմում փոխանակում, վիրտուալ դասարան):
Գուցե կգա մի օր, երբ հեռավար ուսուցումը կփոխարինի ավանդական
ուսուցմանը, սակայն դեռ շատ խնդիրներ կան լուծելու: Ընթերցողներին ենք ներկայացնում
հեռավար ուսուցման այն խնդիրները, որոնք նկատել ենք թեման ուսումնասրելիս՝
Սահմանափակ հնարավորությունները
կոնսուլտացիայի համար ուսանողի և դասախոսի միջև: Եթե անգամ բոլոր միջոցները ստեղծված
են լավ ուսուցում կազմակերպելու համար, այնուամենայնիվ անմիջական շփումը դասախոսի հետ
բացակայում է, որն, ինչպես վերևում է նշվել, կարևոր պայման է:
Օպերատիվ փոփոխություն կատարելու
դժվարությունը-եթե
ուսանողն ընտրել է ուսուցման որոշակի կուրս, ապա նա հնարավորություն չունի փոխելու
այն:
Վերահսկման բացակայություն-դասավանդողը հնարավորություն
չունի վերահսկել ուսանողի ուսումնական գործընթացը, և շատ հնարավոր է համացանցում գտնել
համապատասխան նյութը ու, առանց այդ գիտելիքը սեփականաշնորհելու, լրացնել թեստը:
Եվ որ ամենակրևորն է կգրանցվի կախվածության բարձր ցուցանիշ ինֆորմացիոն տեխնիկական միջոցների նկատմամբ:
Այսպիսով՝ պետք է այս տեխնոլոգիան ևս օգտագործել ճիշտ և տեղին:
Комментариев нет:
Отправить комментарий