Noogen - մանկավարժական (կրթական) տեխնոլոգիան մշակվել է
Շեդրովիցկու կազմակերպչական գործունեության խաղերի տեսության հիման վրա և օգտագործվում է
որպես խնդրի լուծման մոդելավորում: Noogen մանկավարժական խումբը կազմավորվել է 1988թ-ին՝ որպես Կրասնոյարսկի ամառային դպրոց: Հունարենից թարգմանաբար noogen նշանակում է <<ծնվել որևէ պատճառով>>: Այս տեխնոլոգիան առաջին անգամ մանրամասն նկարագրվել է <<Հնարավոր աշխարհներ կամ պրակտիկայի ստեղծում>> գրքում:
Noogen
կրթական
տեխնոլոգիայի
նպատակն է
երեխաների
բազմակողմանի
մտավոր
ձևավորումն
ու
զարգացումը:
Կրթական տեխնոլոգիայի տարրեր հանդիսանում են առկա հնարավոր աշխարհը և հնարավոր գիտությունների տեսությունները: Աշխատելով այդ <<հնարավոր>>-ների վրա տալիս ենք նոոգենի խնդիրները, որոնք հատուկ հանձնարարություններ են ձևակերպված որպես հակամարտություն ինչպես մասնակիցների, այնպես էլ մտածողության համար: Խնդիրները սովորաբար առաջին հայացքից թվում են անլուծելի, գրեթե անհնար: Մեկ այլ պարտադիր պահանջ ևս նոոգեն խնդիր առաջադրելիս ոչ ոք չպետք է իմանա թե ինչպես են հասցեագրում, անգամ խնդրի հեղինակը: Որոշումը կայացվում է անմիջական գործընթացում: Առարկայական նոոգեն խնդիրները կարող են լինել տարածության, ժամանակի, ֆիզիկայի, լեզվի, մարդկանց միջև հարաբերությունների վերաբերյալ: Հիմանական գործընթացն ընդգրկում է ինտեսիվ դպրոցների բոլոր մասնակիցներին: Որպես կանոն կան տարբեր լուծումներ մեկ խնդրի համար, յուրաքանչյուր խումբ կառուցում և տալիս է լուծում: Բերենք նոոգեն խնդիրների օրինակներ.
-կառուցել այնպիսի մի աշխարհ, որտեղ հրաշքները բնական են,
-կառուցել սահուն աշխարհ տարբեր կոտորակային հարթությունների և տարածությունների միջոցով (շոու),
-կառուցել այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ ստի վրա է հիմնված, բայց բոլորը միմյանց հասկանում են կատարելապես,
-կառուցել ֆիզիակայի մի աշխարհ, որտեղ զանգվածային մարմիններն անընդհատ փոխվում են,
-կառուցել զարգացած տնտեսություն, բայց առանց փողի,
-կառուցել ֆիզիկոս աշխարհ երկու անկախ, ուղղահայաց ժամանակներով:
Խնդիրը լուծելու համար կա երկու հիմնական փուլ: 1.ինտենսիվ կապի փոքր խումբ, որտեղ տարբեր վարկածներ են առաջ քաշում և քննարկում տարբերակներ դարձնելու համար, արդյունքները ներկայացնում են խմբի ընդհանուր ժողով: Այդ ընթացքում խմբի համակարգողը փորձում է պահպանել խնդրահարույց գաղափարը և նրանց առաջ մղում անկախ մտածողության: 2.Հոգեբանական վերապատրաստման ստուդիա ,<<Փակուղի>>- այս ձևը հնարավորություն է տալիս երեխաներին զարգացնել իրենց հոգեբանական առանձնահատկությունները, պետք է կարողանան հաղթահարել իրենց սահմանափակումները, ներառյալ նաև ստեղծագործական:
Ինտենսիվ զարգացման դպրոցներում պետք են մեծ հնարավորություններ և տարածք՝ անհատական, ստեղծագործական նախագծերի իրականացման համար: Պետք է սովորողին հնարավորություն տալ ստեղծել անսովոր բեմական հագուստ, անել փոքրիկ գյուտեր, որոնք հետագայում կարող են գրավել ողջ աշխարհը:
Նոոգեն դպրոցում ուսումնական ցիկլը տևում է 5-15 օր, որը ներառում է մտավոր խնդրի առաջադրումը, ուսուցողական սեմինարները, տեխնիկական նախագծերը, տարբեր ծրագրերի մշակումն ու իրականացումը: Նոոգեն խնդիրները իրականացնելու և ինչ-որ բան սովորելու ամենահայտնի ձևերը:
Creative Studio-մասնակիցները
պետք
է
ընտրեն
առավել
գրավիչ
առաջարկը:
Նոոգեն
ստեղծագործական
ստուդիայի
անդամները
պետք
է
անեն
այնպիսի
բան,
որ
կյանքում
չեն
արել
կամ
չեն
համարձակվել:
Լաբիրինթ-առաջադրանքը
կատարելու
համար
մշակում
են
այնպիսի
ռազմավարություն,
որն
ունի
լուծման
և
իրականացման
բազմապիսի
տարբերակներ:
Խոշոր ծրագրեր-նոոգեն նախագիծը, որը լայնածավալ գործունեություն է, իրականացվում է ողջ դպրոցում և ավարտվում է շոուով: Փոքր նախագծերը միավորվում և դառնում են խոշոր: Նախագիծը ներառում է անսովոր կառուցողական գաղափարների ամբողջություն (խոշոր օձ, թռչող թեյնիկ, տիտանիկ, ֆիլմի ցուցադրություն՝ նոր տեխնոլոգիաներով և այլն):
Ռազմավարություն խաղեր-խաղալ տարբեր խաղեր՝ սոցիալական կանոններով, որոնք բացահայտում են մարդու վարքը, ինչի հիման վրա էլ պլանավորվում է ռազմավարությումը, օրինակ, խաղ իրավիճակը վերլուծելու ունակության ձևավորում, խաղ թշնամու հետ բանակցելու կարողության ձևավորում:
Այսպիսով՝
նոոգեն տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս զարգացնել սովորողի ստեղծագործական
մտածողությունը և նրան մղել նոր գաղափարներ առաջադրելուն: Եթե այս տեխնոլոգիան կիրառվի
մեր երկրի դպրոցներից մի քանիսում հավատացած ենք, որ կկարողանանք բացահայտել մի շարք
տաղանդավոր երեխաների, որոնք կարող են զարգացնել ՀՀ տնտեսությունը: Տեխնոլոգիան կիրառելու
համար մասնագետից նյութական միջոցներ չի պահանջվում, բայց սովորողը կարող է նյութական
օգուտ տալ երկրի տնտեսությանը կամ գիտության զարգացմանը:
Օգտագործված աղբյուրներ
1.www.ru.wikipedia.org
2.www.noogen.ru
3.www.altruism.ru
casino no deposit bonus codes 2021 | DrMCD
ОтветитьУдалитьThis casino no deposit 대구광역 출장샵 bonus codes are a 안성 출장안마 great opportunity to get started with a quick and easy casino no deposit bonus 충청남도 출장안마 for you 전라남도 출장안마 to try out today. 남양주 출장마사지