вторник, 4 августа 2015 г.

Ուսուցման ալգորիթմացման տեխնոլոգիայի էությունը



Ուսուցման ալգորիթմացումը տրամաբանական կառույց է, որը բացահայտում է մտավոր գործունեության կառուցվածքը, նպաստում է լուծել բազպիսի խնդիրներ, հնարավորություն է տալիս հմտությունների և կարողությունների ձևավորման և զարգացման համար:
Ալգորիթմացումը օգտագործվում է ոչ միայն ինֆորմատիկա առարկայի շրջանակներում, այլ նաև կրթության ոլորտում: Այս դեպքում կիրառելի է ուսուցման ալգորիթմացումը, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել աշակերտի, ուսանողի  մտավոր գործունեությունը՝ նպաստելով մտավոր գործողությունների իրականացման կոնկրետ քայլների հաջորդականության ձևավորմանը:
Անհնար է լուծել մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ քիմիայի որևէ խնդիր առանց մտավոր գործողությունների հաջորդականության տիրապետման: Աշակերտը նախ և առաջ սովորում է, թե քայլերի ինչպիսի հաջորդականությունը հնարավորություն կտա հասնել խնդրի լուծմանը, նոր միայն մշակում է իրեն հարմար եղանակը և լուծում: Այս դեպքում աշակերտը կարողացել է յուրացնել խնդրի լուծման ալգորիթմի քայլերը: Դասարանում լինում են աշակերտներ, որոնք նոր եղանակներ են առաջարկում, այսինքն՝ այս երեխաները կարողանում են ինքնուրույն մշակել նոր ալգորիթմներ:
Ալգորիթմացման տեխնոլոգիան իրականցվում է տարբեր ձևերով՝
-սովորողին տրվում է պատրաստի ալգորիթմ, որը վարժությունների կատարման միջոցով պետք է ամրապնդի: Այս եղանակը թեև ժամանակատար է, բայց հնարավորություն է տալիս ավտոմատացված գործողությունների շնորհիվ ձևավորել հմտություններ: Ձևավորված այդ հմտությունները կարևոր բաղադրիչ են հանդիսանում ստեղծագործական գործընթացի ձևավորման համար,
-տրվում է խնդիր և որոշ ցուցումներից հետո սովորողին առաջարկվում է  ինքնուրույն մշակել ալգորիթմ: Այս եղանակը հրաշալի միջոց է ստեղծագործական մտածողության ձևավորման համար,
-գործողությունների նվազեցումը ևս նպաստում է մտածողության զարգացմանը: Տրվում են հանձնարարականները և պատրաստի ալգորիթմի տարրեը նվազեցվում է: Այս դեպքում ավտոմատացված հմտությունները կատարվում են գիտելիքների ձեռքբերմանը զուգահեռ:   
Մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ երկու եղանակն էլ հնարավորություն է տալիս մտածողության զարգացմանը, պարզապես պետք է ճիշտ և տեղին օգտագործել ալգորիթմի բաղադրատարրերը:
Այսպիսով՝ ալգորիթմացման տեխնոլոգիան պետք չէ ընդգրկել ուսուցման ողջ գործընթացում, այլ պետք է օգտագործել որոշակի բաղադրատարրեր, ինչպես նաև ալգորիթմացման տեսակն ընտրելիս հաշվի առնել տարիքային առանձնահատկությունը: Այս դեպքում անպայման կզարգանա անձնավորության ստեղծագործական մտածողությունը: Ալգորիթմացված տեխնոլոգիան կարելի է կիրառել ծրագրավորված ուսուցման գործընթացում:
 Ալգորիթմացման տեխնոլոգիայի իրականացման փուլերը

Ուսուցման գործընթացում ալգորիթմացումն իրականանում է 3 փուլով՝
1.նախապատրաստում- սովորողներին բացատրվում է կատարվող քայլերի արդիականությունը, ինչ աշխատանք պիտի կատարեն,
2.բուն աշխատանք-մշակվում է սխեմա (ալգորիթմ), թե ինչ քայլերի հաջորդականությամբ պիտի կատարեն առաջադրանքը,
3.մանրամասն մեկնաբանություն- կատարված աշխատանքը ներկայացնում են քարտերի, սխեմաների միջոցով՝ անհրաժեշտության դեպքում տալով լրացուցիչ մեկնաբանություններ:
Ալգորիթմացման իրականացման փուլերի իմացությունը բավարար չէ այս տեխնոլոգիան ճիշտ կիրառել: Դրա համար անհրաժեշտ է նաև իմանալ այն մեթոդները, որոնք ապահովում են ալգորիթմացման արդյունավետությունը:
Գործնականում նախագծման ալգորիթմները կարող ենք  օգտագործել 2 մեթոդների համակցությամբ՝ վարընթաց եւ վերընթաց  նախագծումը:
Ալգորիթմացման տեխնոլոգիայի արդյունավետությունը կախված է հետևյալ հատկանիշներից՝
1.բարդություն աստիճան,
2.քայլերի քանակական հատկանիշ:
Բարդությունից ելնելով նախագծված ալգորիթմը լուծում է ստանում վերևից ներքև, ինչը հնարավորություն է տալիս լուծվող խնդիրը բաժանել ավելի փոքր մոդուլների: Առաջարկված ուսումնական խնդիրը ուսումնասիրողը բաժանում է ալգորիթմի բաղադրիչների և սկսում լուծել:
Ալգորիթմացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս աշխատել ռեկորդային (մեծ) թիմերի հետ:Թիմը հենվելով քայլերի հաջորդականության վրա՝ սկսում է աշխատել վերընթաց ալգորիթմով: Այս դեպքում նրանք պատկերացում ունեն արդյունքի մասին և սկսում են ինքնուրույն մշակել ալգորիթմի տարրերը: Լինում է այնպես, որ նոր խնդիրներ են առաջ գալիս և թիմն օգտվում է օժանդակ ալգորիթմներից: Գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ,քանի դեռ բոլոր մոդուլները չեն բացահայտել ալգորիթմի արդյունքիհամապատասխանությունը: Ալգորիթմացման տեխնոլոգիայում կիրառվող այս մեթոդը կոչվում է <<փուլային մաքրում>>: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնել ալգորիթմացման տեխնոլոգիայի որակը և ապահովել հուսալիությունը: Այս տեխնոլոգիան գործնականում կիրառելիս պետք է ունենալ պատրաստվածության բարձր աստիճան, քանի որ յուրաքանչյուր փուլում պետք է սովորողներին ուղղորդել ճիշտ ընտրել օժանդակ ալգորիթմը, իսկ սովորողներից պահանջվում է տիրապետել ներկայացման արվեստին, թիմային աշխատանքի ժամանակ ցուցաբերել փոխըմբռնման բարձր մակարդակ և տիրապետել մայրենի լեզվին: Տեխնոլոգիան իրականացնողը պետք է կարողանա գտնել այն սխալները, որոնք թիմը թույլ է տվել ալգորիթմը փուլերի բաժանելիս:
Ալգորիթմացված տեխնոլոգիայի իրականացման ձեևերից  են նաև.
  • Տանը կատարել վարժությունը, լուծել խնդիրը՝ փորձելով հիշել գործողությունների կատարման  հաջորդականությունը:
  •  Նամակի ձևով սովորողները միմյանց հարց, խնդիր են ուղարկում, իսկ մյուսները պատասխանում են սխեմայի տեսքով: Այսինքն, մշակում են ալգորիթմի տարրեր և լուծում խնդիրը: Օրինակ՝ <<Ունես խնձորի սերմ, պետք է ծառ աճեցնես: Մշակի՛ր քայլերի հաջորդականություն, որպեսզի հասնես դրական արդյունքի>>:
    Աշակերտը կարող է պարզ սխեմայի միջոցով ասել այն քայլերի մասին, որն ինքը կկատարի սերմից ծառ ստանալու համար:
Տվյալ պարագայում սովորողը, ալգորիթմի տարրերն օգտագործելով, կարող է հասնել վերջնարդյունքի, ինչն էլ ալգորիթմացված տեխնոլոգիայի նպատակն էր:
Ալգորիթմացման տեխնոլոգիան իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև հետևյալ կանոնները.
  •   Բարդ մտածելակերպ և գործողություններ չեն պահանջում,
  • Արդյունքների դիտարկում,
  •  Ընտրության հնարավորություն,
  •   Քերականական, մաթեմատիկական մտածողության ձևավորում,
  •   Պահանջների կատարում:
     Այսպիսով՝ բարձր արդույնավետության կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ պահպանվեն վերը նշված կանոնները:



Գրականության ցանկ

1.www. narod.ru ( 2014թ.,նոյեմբեր):
2.www.psinovo.ru (2014թ., հոկտեմբեր):






Комментариев нет:

Отправить комментарий