
Այսօր կիրառելի են բազմաթիվ մանկավարժական տեխնոլոգիաներ՝ ավանդական և նորարական: Մենք չենք կարող հստակ ասել, որ պետք է հրաժարվել ավանդական տեխնոլոգիայից և օգտագործել միայն նորարական տեխնոլոգիաները, քանի որ դասավանդման լիարժեք դեղատոմս գոյություն չունի, և որի դեպքում լիարժեք ու դրական արդյունք կունենանք ոչ ոք չգիտի: Ավանդական ուսուցման տեխնոլոգիան դաս-դասարանային համակարգի հիմքն է: Ավանդական ուսուցում տերմինը նշանակում է ուսուցման կազմակերպում, որը 17-րդ դարի սկզբներին ձևակերպել է Յ. Ա. Կոմենսկին իր <<Մեծ դիդակտիա>> գրքում: Ավանդական ուսուցման բովանդակությունը մեր երկրում զարգացել է հիմնականում խորհրդային ժամանակաշրջանի հանրակրթական դպրոցներում:
Նախ ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդական ուսուցումը:
Ավանդական ուսուցման տեխնոլոգիան հիմնված է բացատրական-ցուցադրական մեթոդի վրա: Ավանդական ուսուցման ժամանակ դասը բաժանվում է երկու հատվածի՝ հին նյութի հարցում և նոր նյութի հաղորդում: Այս գործընթացը կրկնվում է ամեն օր և սովորողը մի դասին հասցնում է առնվազն 2-3 անգամ լսել միևնույն նյութը, չհաշված, որ ինքն այդ նյութը լսել է նաև նախորդ դասին, երբ դասավանդողը հաղորդում էր նոր նյութը: Հենց այս ամենն էլ ձանձրույթ է պատճառում ժամանակակից սովորողին, որը ակտիվություն է ուզում: Այս պարագայում անտեսվում են սովորողի մի շարք որակական հատկանիշներ, որոնք նրան կարող են մղել ինքնազարգացման: Մենք առաջարկում ենք ավանդական ուսուցման ժամանակ կիրառել տարբեր նորարական տեխնոլոգիաներ՝ կրթական բարձր մակարդակ ապահովելու և ժամանակակից պահանջները կատարելու նպատակով: Օրնակ՝ ֆիզիկայի դասին կարելի է ավանդական ուսուցման տեխնոլոգիայի հետ համատեղ կիրառել նաև տեղեկատվական ուսուցման տեխնոլոգիան: Դրա համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ բոլոր տեխնոլոգիաների մասին և կատարել ճիշտ ընտրություն, որը կախված է բազմաթիվ գործոններից՝
§
սովորողների տարիք,
§
թեմայի արդիականություն և հրատապություն,
§
սովորողների ընդգրկվածություն,
§
սովորողների ինտելեկտուալ մակարդակ և այլն:
Ավանդական ուսուցման դեպքում.
ü
խմբում հավաքվում են միևնույն տարիքի երեխաներ, որոնք ունեն տարբեր ինտելեկտուալ մակարդակ,
ü
խումբն աշխատում է ըստ ժամանակացույցի՝ մեկ տարեկան պլանի և ծրագրի համաձայն,
ü
դասաժամը տրվում է մեկ ուսումնական առարկայի և բոլոր սովորողները սերտում են միևնույն նյութը,
ü
դասարանում սովորողների աշխատանքը գլխավորում է ուսուցիչը:
Ավանդական ուսուցման տեխնոլոգիայի հիմնական բացասական հատկանիշներն են.
-կրթել ուսանողությանը պատրաստի նյութի մատուցման միջոցով, պատրաստի գիտելիքների հաղորդում,
-ուսուցման գործընթացի երեք հիմնական գործառույթներն են՝ հաղորդում, վերահսկում և գնահատում,
-հաշվի չի առնվում ուսանողի մտավոր ունակությունների փոփոխությունները, մեխանիկական հիշողություն:
Ավանդական ուսուցման նպատակը հիմականում գիտելիքների հաղորդումն է, մասամբ էլ հմտությունների ձևավորումը: Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում անտեսվում է կրթության ժամանակակից պահանջը՝ ապահովել անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այս տեխնոլոգիան կիրառելիս հաշվի չի առնվում սովորողի անհատական ունակությունները, հետին պլան են մղվում ստեղծագործական ունակությունները: Ավանդական տեխնոլոգիան հիմնականում կիրառում է ավտորիտար մանկավարժության պահանջները: Ուսուցման գործընթացում ավտորիտարիզմը կարգավորում է սովորողների ուսումնական գործընթացը, ինչպես նաև հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել այդ գործընթացը:
Ինպես ցանկացած տեխնոլոգիա, ավանդական ուսուցումը ևս ունի դրական կողմեր.
·
Համակրգված ուսուցում,
·
Կազմակերպչական պարզություն,
·
Զանգվածային կրթության նվազագույն ռեսուրսների օգտագործում,
·
Վերարտադրողականության զարգացում,
·
Բանավոր ներկայացում:
Պետք չէ հրաժարվել ավանդական ուսուցումից, պարզապես պետք է աննկատելիորեն և ճիշտ համադրել նորարական մյուս տեխնոլոգիաների հետ և ուսուցման արդյունքը կլինի դրական: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ուսումնասիրել մյուս տեխնոլոգիաները ևս՝ կրթության որակը բարձրացնելու նպատակով:
Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար, դասավանդողին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Բացի մեթոդների իմացությունից, չափազանց կարևոր է ուսուցման գործընթացում մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողությունը:
ОтветитьУдалитьՄեթոդների ընտրության և կիրառության կարողությունն իր հերթին
պայմանավորված է մի շարք գործոններով.
- սովորողը պետք է հստակ իմանա՝ ինչ է անում և ինչու,
- սովորողը պետք է մշտապես տեղյակ լինի` ինչ է իրենից ակնկալվում,
- սովորողը պետք է վստահ լինի, որ դասավանդողը աջակցելու և
օգնելու է,
- դասավանդողը պետք է կարողանա համադրել բազմազան մեթոդները նույնքան բազմազան արդյունքների հետ:
Հետևաբար դասախոսի /ուսուցչի/ մասնագիտական կարողությունների կարևոր մասն են կազմում բազմազան մեթոդների իմացությունը,
դրանք կիրառելու, համադրելու հմտությունը:
Конец переписки
Введите сообщение...