четверг, 21 мая 2015 г.

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ԴԵՄԲՈ ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆԻ, ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱ

Այս մեթոդը անմիջականորեն հիմնված է սյուբեկտի մի շարք անձնական որակների գնահատմանը։ Այդպիսիք են առողջությունը, ունակությունները, բնավորությունը և այլն։ Հետազոտվողներին առաջարկվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշումներ կատարել իրենց հատկանիշների զարգացման մակարդակի վերաբերյալ (ինքնագնահատականի ցուցանիշը) և պահանջների մակարդակը, ինչպես նաև հենց այդ հատկանիշների զարգացումը, որը կբավարարի նրանց։ Ամեն  սյուբեկտին առաջարկվում է մեթոդական բլանկ, որը պարունակում է հրահանգներ և խնդիրներ։
Սյուբեկտին տրվում է բլանկ, որի վրա պատկերված են յոթ գծեր, դրանցից յուրաքանչյուրի երկարությունը100մմ է, յուրաքանչյուրի վրա նշված   է լինում վերին և ներքին կետերը և միջին սանդղակը։ Վերևի և ներքևի կետերը դրվում են բավականին նկատելի՝ փոքրիկ գծիկների տեսքով, իսկ մեջտեղի կետը՝ հազիվ նկատելի։
Այս մեթոդը կիրառելի է թե խմբակային, և թե անհատական ձևերով։ Խմբակային աշխատանքի ժամանակ պետք է ստուգել, թե յուրաքանչյուր անհատ ինչպես է լրացրել առաջին սանղակը։ Պետք է համոզվել, որ անհատը ճիշտ է օգտագործել նախատեսված նշանները։ Դրանից հետո անհատը շարունակում է աշխատանքը ինքնուրույն։ Սանդղակների լրացման և հրահանգների ընթերցման համար տրվում է 10-12 րոպե ժամանակ։


Պատասխանների բլանկ

Ազգանուն, անուն, հայրանուն----------------------------------------------- տարիք----------------ամսաթիվ-----------------

կանոնակարգ

 ցանկացած անհատ գնահատում է իր ունակությունները, հնարավորությունները, բնավորությունը և այլն։ Ամեն հատկանիշի զարգացման մակարդակը, մարդկային անհատականության կողմերը, կարելի է պայմանական ձևով պատկերել ուղղահայաց գծի վրա, որի ներքևի մասի կետը պայմանականորեն խորհրդանշում է ամենացածր զարգացման մակարդակը, իսկ վերևինը՝ ամենաբարձր։ Ձեզ կներկայացվեն յոթ այդպիսի գծեր։ Դրանք անվանված են որպես՝ առողջություն, մտավոր կարողություն, բնավորություն, հեղինակություն հասակակիցների շրջանում, Ձեռքով ինչ որ աշխատանքներ կատարելու կարողություն, արտաքին, ինքնավստահություն։

Ամեն գծի վրա նշում կատարեք այսպիսի գծիկով՝ ---։ Նշեք, թե ինչպես եք գնահատում ձեր անհատականության կողմերը և զարգացման մակարդակը ներկա պահին։ Դրանից հետո, խաչով նշեք, թե այդ հատկանիշի ինչպիսի մակարդակը ձեզ կգոհացնի, կլինեք ինքնաբավարարված և կհպարտանաք ինքներդ ձեզնով։


Արդյունքների մշակում և մեկնաբանում։
Մշակումը անցկացվում է վեց սանդղակներում՝ առողջության սանդղակը չի հաշվվում՝ դա ուսուցողական սանդղակ է։ Ամեն գծի երկարությունը 100մմ է։ Կախված այն բանից, թե անհատը ինչ բարձրության վրա է դրել նշանը, դրան համապատասխան տրվում են միավորներ՝ օրինակ՝ 54մմ=54միավոր։

Այդ վեց սանդղակներից յուրաքանչյուրում պետք է որոշել

-         Պահանջների մակարդակը՝ չափել սանդղակի<<0>> կետից մինչև  <<+>> կետը։

-         Ինքնագնահատականի չափը՝ չափել սանդղակի <<0>>կետից մինչև <<--- >>կետը։

-         Պահանջների և ինքնագնահատականի միջև եղած տարածությունը։ Չափել սանդղակի <<+>> կետի և << --- >> կետի միջև ընկած տարածությունը։ Եթե պահանջի նշումը ցածր է ինքնագնահատականի նշումից, ապա միավորը արտահայտել բացասական թվով։

Պետք է հաշվել պահանջների և ինքնագնահատականի միջին արժեքը յուրաքանչյուր սանդղակի համար առանձին։


Պահանջների մակարդակ։


.60-ից ցածր միավոր՝ սա վկայում է պահանջների ցածր մակարդակի մասին, դա խոսում է անհատականության անբարենպաստ զարգացման մասին։

.60-89միավորը համարվում է պահանջների մակարդակի նորմալ ցուցանիշ։ Անհատը ունի պահանջների զարգացման բավարար մակարդակ։

.75-89 միավորները համարվում է օպտիմալ ցուցանիշ։ Այս միավորները հաստատում են անհատի օպտիմալ պատկերացումները սեփական հնարավորությունների մասին, ինչը շատ կարևոր է անհատի զարգացման համար։

.90-100 միավորները խոսում են սեփական անձի վերաբերյալ ոչ ռեալ պատկերացումների մասին։ Այսպիսի անհատները հեռու են ինքնաքննադատումից։


Ինքնագնահատականի մակարդակ։

.45-ից ցածր միավորը ցույց է տալիս անհատի ցածր ինքնագնահատականը։ Այսպիսիները շատ քիչ են։ Այսչափ ցածր ինքնագնահատականի տակ կարող են թաքնված լինել հոգեբանական երկու տարբեր խնդիրներ՝ իրական անվստահություն սեփական անձի նկատմամբ և պաշտպանական՝ երբ պատճառը սեփական անկարողությունն է։ Սրանք այն դեպքերն են, երբ անհատը հուսահատվում է և ջանք չի անում ինչ որ բան փոխել՝ սեփական անկարողության պատճառով։

.45-74 միավոր՝ միջին և բարձր ինքնագնահատական։ Այս միավորները խոսում են ռեալիստական և ադեկվատ ինքնագնահատականի մասին։

.75-100  և ավելի բարձր միավորները վկայում են արհեստականորեն բարձացված ինքնագնահատականի մասին։

Այսպիսի ինքնագնահատականը կարող է խոչընդոտել անհատի հասունացմանը։ Անհատը չի կարող ճիշտ գնահատել սեփական արարքները և գործողությունները, չի կարող համեմատել իրեն մյուսների հետ։ Այսպիսի խառնվածքը կարող է անհատականության ձևավորման շեղումներ առաջացնել։ Նման անհատները փակ են որևէ փորձի համար, զգայուն չեն սեփական սխալների նկատմամբ, չեն կարող համակերպվել որևէ անհաջողության, նկատողության, կամ շրջապատի գնահատականի հետ։

Այս աղյուսակում բերված են քաղաքի դպրոցների 7-10 րդ դասարանների աշակերտների պահանջների և ինքնագնահատականի ցուցանիշները։

Պարամետր
Մակարդակ
ցածր
միջին
բարձր
շատ բարձր
Պահանջների մակարդակ
60-ից ցածր
60-74
75-89
90-100
Ինքնագնահատականի մակարդակ
45-ից ցածր
45-59
60-74
75-100



воскресенье, 17 мая 2015 г.

Ծանոթացնելու կարգը



Սովորաբար ծանոթացնում է մի երրորդ անձնավորություն, որը երկու կողմին էլ ճանաչում է։ Ծանոթացնողը մարդկանց միմյանց ներկայացնում է հետևյալ արտահայտությամբ. §Թ՜ույլ տվեք ներկայացնել պարոն ... -ին կամ տիկին ...–ին¦։ Երբեմն ներկայացվողը ինքն է ասում իր անունը։ Որպես կանոն՝ տղամարդուն ներկայացնում են կնոջը, կրտսերին՝ ավագին, ենթակային՝ ղեկավա­րին։ Ծանոթացնողը, դիմելով կնոջը, ասում Է տղամարդու անունը, այնուհետև դիմելով տղամարդուն՝ կնոջ անունը։ Սկզբում ասում են կրտսերի անունը, այնուհետև՝ ավագինը, սկզբում ենթակայի անունը, այնուհետև՝ ղեկավարինը։ Երիտասարդին որևէ պաշտոնյայի սովո­րաբար ներկայացնում են հետևյալ կերպ. §Պարոն նախարար, թույլ տվեք Ձեզ ներկայացնել երիտասարդ տնտեսագետ Պետրոսյանին¦ կամ §Հարգելի պրոֆեսոր, կարելի՞ է Ձեզ ներկայացնել 2-րդ կուրսի ուսանող Պողոսյանին¦։
Ընտանիքի անդամներին ներկայացնում են առանց ազգանունը նշելու։ Օրինակ՝ §իմ ամուսինը¦, §իմ քույրը¦, §իմ եդբայրը¦։ Եթե ներ­կայացնողն ունի մի քանի քույր և եղբայր, պարզության համար կարե­լի է ավելացնել. §իմ քույրը`Մարինեն, իմ եղբայրը՝ Կարենը¦։
Քրոջը, ամուսնուն և հատկապես ծնողներին չեն ներկայացնում ավելի կրտսերների։ Այս դեպքում առաջնորդվում են հիմնական կանո­նի համաձայն, այսինքն՝ կրտսերին ներկայացնում են ավագին։
Տանտիրուհին ընդունելով հյուրերին՝ նրանց ծանոթացնում է մի­մյանց։ Դա կարող է անել նաև տանտերը։ Եթե այդ պահին տանտերն ու տանտիրուհին ներկա չեն, այդ պարտականությունը ստանձնում է որևէ մերձավոր ազգական կամ բարեկամ։
Մարդաշատ հավաքների, ինչպես նաև պաշտոնական ընդունելու­թյունների ժամանակ հյուրընկալը, իհարկե, ի վիճակի չէ բոլոր ներկա­ներին ներկայացնելու միմյանց։ Նման դեպքում հյուրերը միմյանց հետ ծանոթանում են ընդհանուր ծանոթների միջոցով կամ ինքնուրույն։
Եթե հյուրերն արդեն նստել են սեղանի շուրջ, և ուշացած հյուր է ներս մտնում, տանտերը պետք է դիմավորի նրան, նստեցնի և ծանո­թացնի միայն մոտ նստած հարևանների հետ։
Երբ ձեզ ներկայացնում են որևէ մեկին, հարկավոր է ոտքի կանգ­նել և նայել դիմացինի աչքերին։ Այս դեպքում կարող են նստած մնալ միայն կանայք, ծերերը և հիվանդները։ Կինը նույնպես, եթե ցանկա­նում է, կարող է ոտքի կանգնել։

четверг, 14 мая 2015 г.

Ծանոթանալը և ներկայանալը:Երբ և որտեղ պետք է ներկայանալ:


Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ ծանոթներ, ընկերներ, մտերիմներ, իր կյանքի ընթացքում ձեռք է բերում նորերը։ Մարդկանց հետ հետագա փոխհարաբերությունների արդյունավետությունը գրե­թե միշտ պայմանավորված է առաջին հանդիպմամբ։ Առաջին անգամ մարդուն հանդիպելիս, ծանոթանալիս կամ ներկայանալիս, նրա վրա դրական տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է պահպանել քաղաքավարության և պատշաճության կանոնները։ Ծանոթանալն ու ներկայանալը սահմանող կանոնները բավականաչափ պարզ են ու մատչելի։ Դրանց իմացությունը գործնական մեծ նշանակություն ունի։
Օրվա ընթացքում մարդը կարող է բազմաթիվ կարճատև շփում­ներ ունենալ այլ մարդկանց հետ, սակայն պարտադիր չէ, որ յուրա­քանչյուր դեպքում ներկայանա։
Երբ և որտեղ պետք է ներկայանալ
Սովորաբար ներկայանում են ոչ բոլոր իրավիճակներում, այլ այն դեպքում, երբ ներկայանալն անհրաժեշտ է ու հարմար։ Ամենից առաջ ներկայանում են կամ խնդրում են ներկայացնել այն անձին, որի հետ, հանգամանքների բերումով, պետք է շարունակվեն հետագա հանդի­պումները։ Նոր աշխատավայր գալով հարկավոր է ներկայանալ կամ ներկայացվել նոր գործընկերներին։ Բազմամարդ հիմնարկներում, իհարկե, անիմաստ է յուրաքանչյուրին ներկայանալը։
Ներկայանալու կանոնները հաշվի չեն առնվում նաև փողոցում։ Հապճեպ և թռուցիկ հանդիպման ժամանակ հարկ չկա ուղեկցին ներ­կայացնել, բայց, եթե խոսակցությունը երկարում է, ուղեկցին ևս պետք է մասնակից դարձնել զրույցին։ Այս դեպքում հարկավոր է անծանոթներին ծանոթացնել միմյանց։
Ճամփորդելիս (գնացքում, ինքնաթիռում, նավում) պարտադիր չէ միմյանց ներկայանալը. այնտեղ կարող են իրար հետ զրուցել նաև ան­ծանոթները։ Երբ զրույցի ընթացքում հիշատակվում են ընդհանուր ծա­նոթների անուններ կամ ընդհանուր շահեր են շոշափվում, պետք է ներ­կայանալ միմյանց։
Մի քանի օրով հյուրանոցում բնակվելու ընթացքում սեղանի շուրջը մարդկանց հանդիպելիս ծանոթանալը պարտադիր չէ, կարելի է սահմանափակվել գլխի թեթևակի խոնարհումով սեղանակիցներին բարևելով։
Հանրակացարանում, առողջարանում, հանգստյան տանը և այլ հասարակական վայրերում, ուր մարդիկ երկար ժամանակ ապրում են համատեղ, միմյանց հետ պետք է ծանոթանալ ընդհանուր ծանոթի մի­ջոցով կամ ինքնուրույն ներկայանալ։
Առանձին մարդուն անպայման ներկայացնում են խմբին, դասախո­սին՝ լսարանին, նոր ուսուցչին՝ դասարանին, ժողովում ելույթ ունեցողին՝  ժոլովի մասնակիցներին։ Որպես կանոն՝ դասախոսին ներկայացնում է դասախոսության կազմակերպիչը, նոր ուսուցչին՝ դպրոցի տնօրենը կամ դասղեկը, ժողովում ելույթ ունեցողին՝ ժողովի նախագահողը։