Մարդու փոխազդեցությունը հասարակության հետ նշանակում է`
սոցիալականացում:Մարդը սոցիալա-կանացվում է հասարակության հետ, ուրիշ մարդկանց հետ
հաղորդակցվելու միջոցով:
Մարդու անձի սոցիալականացումը
բացահայտվում է ադապտացիա հասկացության միջոցով:
Ադապտացիան կենսաբանության
կենտրոնական կամ հիմնական հասկացություններից է: Այդ նշանակում` կենդանի օրգանիզմի
հարմարվելը միջավայրի պայմաններին, այսինքն` սոցիալական միջավայրին: Ելնելով ադապտացիա
հասկացություններից, սոցիալականացումը դիտվում է որպես գործընթաց: Մարդու մուտքն
է սոցիալական միջավայր և նրա հարմարվելը մշակութային, հոգեբանական, սոցիոլոգիական պայմաններին:
Ավելի ճիշտ կլինի
ուղղակի ասել` սոցիալականացում հասկացության իմաստը բացահայտվում է այնպիսի
գործընթացներով, ինչպիսիք են ադապտացիան, ինքնազարգացումը, ինքնիրացումը: Ահա դրանց
միասնությունն ապահովում է անձի օպտիմալ զարգացումը նրա ամբողջական կյանքում:
Այդ գործընթացը (անձի օպտիմալ զարգացումը) անընդհատ է:
Սոցիալական փուլերը
կարելի է բաժանել այսպես.
Առաջին կամ վաղ փուլն ընդգրկում է երեխայի ծննդից
մինչև դպրոց ընդունվելը և ապա` ամբողջ դպրոցական ուսուցումը:
Երկրորդ փուլն ընդգրկում է մարդու հասունացումը
և աշխատանքային գործունեությունը:
Երրորդ փուլը սկսվում
է անձի աշխատանքային գործունեության դադարեցումից, անձի տարեց տարիքում:
Անձի սոցիալականացման և ձևավորման
գործոնները
Սոցիալական են կոչվում այն գործոնները, որոնցում առկա են
կամ ստողծվում են համապատասխան պայմաններ անձի սոցիալականացման համար: Մանկավարժ գիտնական
Մուդրիկն առանձնացնում է սոցիալականացման հիմնական գործոնները, դրանք միավորվում են
3 խմբերում:
Ø
Մակրո (մեծ կամ խոշոր) գործոններ.
դրանց շարքին են դասվում տիեզերքը,Երկիր մոլորակը, աշխարհը, հասարակությունը, պետությունը,որոնք
ներգործում են անձանց վրա, բնակիչների բոլոր խմբերի վրա:
Ø
Մեզո (միջին) գործոններ. դրանց մեջ են ընդգրկվում էթնոսը, այն բնակավայրը, ուր
ապրում են մարդիկ` ռեգիոնը, գյուղը, քաղաքը, ավանը, զանգվածային տեղեկատվության միջոցները (ռադիոն, հեռուստատեսությունը,
կինոն, ներկայացումը, լրագրերը, գրականությունը և այլն):
Ø
Միկրո (փոքր) գործոններ. դրանց շարքին
են դասվում մարդկանց վրա անմիջականորեն ներգործող միջոցները: Օրինակ` ընտանիքի անդամները
, հասակակիցները, միկրոսոցիումը, կազմակերպությունները, որոնց միջոցով իրականացվում
է սոցիալական դաստիարակությունը կամ ուղղակի սոցիալականացումը:
Անձի սոցիալականացումը ընթանում է այն միջոցներով,
որոնք հատուկ են տվյալ հասարակությանը: Դրանց շարքին կարելի է դասել երեխաների սնւնդը,
խնամքը, ընտանիքում խրախուսանքի և պատժի մեթոդները. նույնը գործում է ուսումնական տարբեր
ոլորտներում:
Դեռահասության, պատանեկության տարիքի երեխաների վրա
մեծ են հասակակիցների, աշխատանքային, մասնագիտական կոլեկտիվների ներգործությունները:
Սոցիալականացման գործոնը մարդու զարգացման միջավայրն
է, որը պետք է լավ կազմակերպվի: Զարգացնող միջավայրին ներկայացվում են մի շարք պահանջներ.
նախ այնտեղ պետք է ստեղծվի բարոյահոգեբանական
առողջ մթնոլորտ:
Սոցիալական գործոնները միաժամանակ սոցիալականացման
միջոցներ են: Դրանց ավելացվում է նաև կենսաբանական գործոնը:
Անձի ձևավորման առաջատար անձն
ինքն` է, նրա ինքնուրույնությունն ու ակտիվությունը: Նա մշտապես պետք է աշխատի իր կատարելագործման
վրա, իր հոգեկանի վրա: Ե’Վ ուսուցման, և’ դաստիարակության արդյունքների յուրացումը կախված է իրենից` անձից:
Комментариев нет:
Отправить комментарий