среда, 13 мая 2015 г.

Էթիկետի զարգացման պատմական ակնարկ



Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ։ Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության։ Այսպես հին սկանդինավյան ձեռագրերումէդդա¦–ում) բավական հանգամա­նալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին։ Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մար­դու հետ նույն ափսեից ճաշելու հրավերր, իսկ կենացներ և բաժակաճառեր ասելու կանոններր խախտելու դեպքում պատիժ էր սահմանված։
Դաստիարակության, քաղաքավարության և վարվեցողության հարցերի շուրջ աոաջին գիրքը, որ կոչվել է §Կղերական կարգապա­հություն¦, կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թ։ Հետագայում վարվեցողության կանոեների վերաբերյալ շատ գրքեր են տպագրվել։ 1716 թ. Համբուրգում լույս է տեսել §Պատշաճ ու հարգալիր զրույցի և կյանքի, բարձրաստիճան ու ազնվական անձերի, քեզ հավասարի և կանանց հետ վարվելակերպի, ինչպես նաև կանանց գե­ղեցիկ վարվելաձևեր ուսուցանելու կանոններ¦ գիրքը։
Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս 1-ի օրոք։ 1709 թ. նա արձակել է մի հրաման, որի հմաձայն՝ պատիժ էր սահմանվում էթիկետի կանոնները խախտողներին։ Իսկ 1717 թ. նրա նախաձեռնությամբ տպագրվել է մի գիրք, որտեղ ներկայացվում էին պալատական վարվեցողության կանոնները։ Ավելի ուշ Եկատերինա 11-ը կազմել է §Էրմիտաժային էթիկետ¦ գիրքը, որտեղ նա ընթերցող­ներին կոչ էր անում ուտել համեղ կերակուրներ և խմել զանազան խմիչքներ, սակայն երբեք չգինովնալ այնքան, որ կորցնել ինքնատի­րապետումը։ Իսկ էրմիտաժի հյուրերին խնդրվում էր ձեռք չտալ հախ­ճապակյա թանկարժեք իրերին ու արձաններին։
Էթիկետի պատմական զարգացման ընթացքը պայմանականո­րեն կարելի է բաժանել 3 փուլի՝ դիվանագիտական, պալատական, քաղաքացիական։
Հնում էթիկետի կանոնները հիմնականում պահպանվում էին միջ­պետական դիվանագիտական հարաբերություններում, ինչի հետևանքով առաջին հերթին ձևավորվեց դիվանագիտական էթիկետը։
Հնագույն նամակագրական պայմանագրերից մեկր կնքվել է եգիպտական փարավոն Ռամգես Երկրորդի և խեթական թագավոր Հատու­շիլ Երկրորդիի միջև Ք.ա. 1278 թ.։ Այդ պայմանագրով, որի պայմանները փո­րագրվել էին արծաթյա թիթեղի վրա, նրանք խաղաղություն էին հաս­տատում։ Սա դիվանագիտական էթիկետի առաջին նամակագրական արտահայտություններից էր։
Հույները գարգացրեցին դիվանագիտական էթիկետը ստեղծելով դեսպանական հանդիսավոր արարողակարգ։ Դեսպանների հովանավորը Հին Հունաստանում համարվում էր Հերմես աստվածը։ Ի պատիվ նրա՝ դեսպաններր կրում էին §Հերմեսի գավազաններ¦, որոնց գլխի­կին ամրացված էին դափնու տերևներ, թռչնի թևեր և թանկարժեք քա­րեր։ Դափնու տերևները խորհրդանշում էին հունական դեսպանի փառքն ու պատիվը, թռչեի թևերը՝ շարժունությունը, իսկ թանկարժեք քարերը՝ խորամանկությունն ու ճարպկությունը։ Դեսպաններին տրվում էին ծալվող քարտեր, որոնցում նշված էին բանակցություններ վարելու հրահանգները։
Դիվանագիտական էթիկետը հետագայում զարգացավ Հին Հռոմում։ Հռոմից այլ երկրներ մեկնող դեսպանները կրում էին ոսկյա մա­տանիներ, որոնք խորհրդանշում էին նրանց ուժն ու հզորությունը։ Այդ մատանիները նրանց այլ պետությունների սահմաններն անարգել անցնելու և դեսպանական ուղեբեռները տեղափոխելու իրավունք էին տալիս։ Այլ երկրներից Հռոմ ժամանած դեսպաններին րնդունում էին հատուկ պաշտոնով մարդիկ՝ արարողակարգի մագիստրոսները։
Ավելի ուշ դիվանագիտական էթիկետը տարածվեց այլ երկրներում։ Այն մեծ դեր էր խաղում երկրների միջև միջպետական հարաբե­րությունների ձևավորման գործում, իսկ երբեմն էլ՝ րնդգծում էր երկրի հզորությունը։
Միջին դարերում էթիկետի կանոնները տարածվեցին բնակչու­թյան տարբեր խավերի՝ վաճառականների, գիտնականների, ուսանող­ների շրջանակներում։
էթիկետի պատմական զարգացման երկրորդ շրջանը նշանավոր­վում է պալատական էթիկետի ձևավորմամբ, որը զարգացման գագաթնակետին հասավ միջնադարում։ Պալատական էթիկետը խստո­րեն պահպանվում էր ֆրանսիական, անգլիական, առավել ևս իսպա­նական արքունիքներում։ Խստությունն այստեղ երբեմն ծայրահեղացվում էր, իսկ առանձին դեպքերում էթիկետի պահանջների խախտումը դիտվում էր որպես հանցագործություն։
Հայտնի է Իսպանիայում Ֆիլիպ 11-ի թագավորության տարինե­րին տեղի ունեցած մի դեպք։ Թագուհին ընկել է ձիուց՝ ընթացքի ժամա­նակ ոտքը թողնելով ասպանդակի մեջ։ Կատաղած ձին շարունակել է սլանալ՝ իր հետևից քարշ տալով թագուհուն։ Այս ամենը տեղի է ունե­ցել թագավորի բազմաթիվ պալատականների աչքի առջև, սակայն նրանցից ոչ մեկը չի համարձակվել մոտենալ և օգնել թագուհուն։ Վեր­ջիվերջո, պալատականներից երկուսը, մարդասիրությունից դրդված, փրկել են թագուհուն և, թագավորի զայրույթից սարսափած, իսկույն հեռացել պալատից։
Մեկ այլ հիշարժան դեպք, որը կրկին տեղի է ունեցել Իսպանիայում։ Ֆիլիպ III թագավորի պալատում բռնկված հրդեհի պատճառով թագավորը այրել է իր զգեստի ժանյակները, սակայն չի փորձել հան­գցնել կրակը, քանի որ պալատական հրդեհները հանգցնելու արարո­ղակարգի համար պատասխանատու անձը այդ պահին բացակայել է պալատից։
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII–ը գործնական հանդի­պում է նշանակում կարդինալ Ռիշելյեի տանը։ Գալով նրա մոտ՝ թա­գավորը կարդինալին տեսնում է անկողնում հիվանդ պառկած։ Պալա­տական օրենքների համաձայն՝ թագավորն իրավունք չուներ ենթակա­ների հետ խոսել նստած կամ կանգնած, եթե երանք պառկած էին։ Ուս­տի Լյուդովիկոս XIII–ը, նախքան զրույցը սկսելը, ստիպված է լինում պառկել Ռիշելյեի կողքին։
Միջնադարում վարքի խիստ սահմանված նորմերով էր առաջ­նորդվում ասպետական դասը։ Հագուստի ոճը, մասնավորապես՝ գլ­խարկները, հստակ կերպով արտացոլում էին տիրոջ հասարակական դիրքը։ Ասպետներն իրենց հեղինակությունը պաշտպանում էին թան­կարժեք քարերով զարդարված հագուստ կրելով։
Մենամարտի ժամանակ իդեալական ասպետը պետք է մտածեր ոչ այնքան հաղթանակելու, որքան սեփական պատիվն ու արժանա­պատվությունը պահպանելու մասին։ Նա հակառակորդի մեջքին հարվածելու, ինչպես նաև անզեն հակառակորդին սպանելու իրավունք չուներ։ Եթե մարտի ժամանակ հակառակորդն րնկնում էր ձիուց, աս­պետը ևս պետք է իջներ ձիուց։
Ասպետ պարտավոր էր լինել քաղաքավարի, պարկեշտ, առա­տաձեռն, վտանգի դեպքում պարտավոր էր օգնել թույլերին, կանանց և երեխաներին։ Միևնույն ժամանակ, իրենց դասին չպատկանող մարդկանց հանդեպ ասպետները գոռոզ էին, կոպիտ ու դաժան։
Միջնադարյան էթիկետի կանոններն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը և րուրժուական հարաբերությունների զար­գացման հետ մեկտեղ այլ նշանակություն ստացան։
Ռացիոնալիզմի ներկայացուցիչները գտնում էին, որ էթիկետի կանոններն առաջին հերթին պետք է մարդուն սովորեցնեն զսպել այն բոլոր բուռն հույզերն ու նյարդային վիճակների դրևորումները, որոնք անընդունելի են հասարակության համար։ Դաստիարակված մարդու համար խիստ անհրաժեշտ պայման էր համարվում տարբեր կոնֆլիկ­տային իրավիճակներում ինքնատիրապետման ընդունակությունը։ Այդ հատկանիշը շատ էին գնահատում հատկապես անգլիացիները։ Դեռևս մանկուց նրանք իրենց երեխաների մեջ դաստիարակում էին ինքնազսպման և ինքնակառավարման հատկություններ։ Նրանց սո­վորեցնում էին հաղթահարել ցուրտն ու շոգը, ցավն ու վախը և ներշն­չում էին, թե մարդը պետք է լինի սեփական հոգու §կառավարիչը»¦, թե' ուրախության, թե' վշտի, թե հաջողության ե թե' անհաջողության դեպ­քում նա պետք է անդրդվելի լինի։
Էթիկետի պատմական զարգացման երրորդ փուլր նշանավորվում է քաղաքացիական էթիկետի ձևավորմամբ և զարգացմամբ։ Քա­ղաքացիական էթիկետը ծնվեց դիվանագիտական և պալատական էթիկետների հիման վրա և լայն տարածում ստացավ։ Այն շատ նմանու­թյուններ ուներ դիվանագիտական էթիկետի հետ և դրանից տարբեր­վում էր միայն հանդիսավորության մակարդակով։
ժամանակակից էթիկետի կանոնները ձևավորվել են եղածների հիման վրա։ Դրանց մասին կշարադրվի ստորև։

Комментариев нет:

Отправить комментарий