четверг, 7 мая 2015 г.

Համապատասխան մասնագետների ներգրավումը դպրոց : Բազմամասնագիտական թիմ

 Դեպքը պահանջում է մի շարք մասնագետների համագործակցային մասնակցություն՝ աշակերտին աջակցելու նպատակով: Այսպիսի համագործակցությունը կոչվում է թիմային աշխատանք: Թիմով աշխատանքը հնարավորություն է տալիս ամենա տարբեր տեսակետներից դիտարկել և ուսումնասիրել աշակերտի վիճակը՝ հավաքելով առավել համակարգված և ամբողջական տեղեկություններ:
    Թիմի անդամները ստանձնում են դեպքի վարման հետ կապված պատասխանատվություններ՝ համաձայն իրենց մասնագիտության. օրինակ՝ հատուկ մանկավարժը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, ծնողը, ուսուցիչը: Թիմի կարևոր անդամ է հանդիսանում երեխան և նրա  ընտանիքը: Թիմը մարդկանց մեխանիկական հանրագումար չէԹիմը  կազմում է մի միավոր, որն ավելի մեծ է, քան այդ միավորի յուրաքանչյուր անդամների գումարը: Սա նշանակում է, որ թիմի անդամները պետք է սերտորեն աշխատեն միմյանց հետ և իրենց ջանքերն ուղղեն  առաջադրված խնդիրների լուծմանը:
   Թիմի հիմնական նպատակն է  երեխային տալ հնարավորություն` օգտագործել իր ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ հնարավորությունները, աշխատանքային ողջ կարողությունները` շրջապատում որքան հնարավոր է ինքնուրույն հանդես գալու համար: 

Արդյունավետ թիմի ստեղծման համար  չորս  նախապայման

1.Թիմի անդամները պետք է բնական պատճառ ունենան միասին աշխատելու համար: Արհեստականորեն հավաքագրված թիմում չի ստեղծվի թիմային աշխատանքի համար անհրաժեշտ ոգին:
2.Թիմի անդամները պետք է փոխադարձ պատասխանատվություն կրեն կատարված աշխատանքների համար: Դրա բացակայությունը նվազեցնում է նվիրվածությունը:
3.Թիմի անդամները պետք է հավասար կարգավիճակ ունենան: Թիմի անդամների ոչ հավասար կարգավիճակը չի նպաստում վստահության և փոխկապվածության ամրապնդմանը:
4.Թիմում հաղորդակցությունը պետք է ազատ լինի, քանզի երեխայի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների հաջողությունները կախված են նրանից, թե որքանո՞վ է արդյունավետ հաղորդակցությունը թիմի անդամների միջև:

Թիմային  աշխատանքի կանոնակարգ

  • Թիմի մասնագետները երեխայի հետ հանդիպումները կազմակերպում են նախապես մշակած  անհատական ծրագրի համաձայն:
  • Թիմի  մասնագետները առնվազն երկու շաբաթը մեկ անգամ կազմակերպում են թիմային քննարկում:
  • Մասնագետի և երեխայի հանդիպումը չի կարող ընդմիջվել առանց հատուկ անհրաժեշտության:
  • Թիմի բոլոր մասնագետները իրենց հերթական հանդիպումների մասին  գրանցումները պարտավոր են կատարել  օրագրերում:
  •  Անհրաժեշտության դեպքերում հրավիրվում են արտահերթ քննարկումներ:
  •  Երեխայի փաստաթղթերի հետ աշխատանքից հետո դրանք պետք է անմիջապես տեղավորվեն  համապատասխան փաթեթներում (երեխայի գործը):
  • Սահմանված ժամկետներում ներկայացնել աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն:

Թիմում աշխատելու վարքագծի հիմնական կանոնները.

Ø  այլոց գաղափարների ընդունում,
Ø  օժանդակության տրամադրում, չսպասելով  այդ օժանդակությունը  տրամադրելու խնդրանքին ,
Ø  առաջարկությունների ընդունում,
Ø  խորհրդատվություն և օժանդակություն առաջարկելուց առաջ թիմի անդամների նկատառումների, կարիքների, հմտությունների հաշվի առնում,
Ø  հիմնախնդիրները լուծելու համար համագործություն թիմի այլ անդամների հետ:
        
Մասնագետներին ներկայացվող պահանջներ.

  •   Մասնագիտական կոմպետենտություն:
  •  Իրազեկվածություն առկա ծառայությունների մասին:
  •  Երեխաների և ընտանիքների հետ աշխատելու/շփվելու հմտություններ:
  • Խմբի մյուս մասնագետների հետ առողջ համագործակցելու հմտություն:

Комментариев нет:

Отправить комментарий