четверг, 7 мая 2015 г.

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


Դպրոցի տնօրենի կառավարման գործառույթները. 
Այսօր կրթության համակարգի կառավարման կատարելագործման նպատակով սոցիալ-տնտեսական նոր պայմաններում անհրաժեշտություն է դառնում կառավարման գործընթացի նկատմամբ համակարգային մոտեցման կիրառումը:
Երկար տարիներ մանկավարժական գիտության և պրակտիկայի մեջ առաջատար էր գործառութային մոտեցումը, որի դեպքում խորությամբ և մանրամասնորեն ուսումնասիրվում էին կրթության համակարգի կառավարման բոլոր մակարդակների գործառույթները ընդհուպ մինչև ուսուցիչը: Արդյունքում այդ բնագավառի այս կամ այն երևույթը հաճախ ուսումնասիրվում էր մյուսներից կտրված:
Գիտական գրականության վերլուծությունը ցույց տվեց, որ համակարգայնությունը դիտարկվում է որպես օբյեկտի ուսումնասիրման մեթոդաբանական սկզբունք, որից և ելնելով` օբյեկտը ուսումնասիրվում է բոլոր էական կապերի և հարաբերությունների մեջ:
Ներկա ժամանակաշրջանում համակարգային մոտեցումը լայն տարածում է գտել բոլոր բնագավառներում:
Կառավարման նկատմամբ համակարգային մոտեցման հարցերը քննարկված են շատ գիտնականների աշխատություններում` Ռ. Լ. Ակոֆ, Ա.Ի. Բերգ, Լ. Բերտալաֆանի, Կ. Բոդդինգ, Ու. Ռ. էմբ և այլն:
Դպրոցը' որպես ամբողջական կառուցվածքային համակարգ, բաղկացած է մի շարք ենթահամակարգերից, որոնցից են ուսուցման համակարգը, դաստիա-րակության համակարգը, աշխատանքը մանկավարժական կոլեկտիվի, աշակեր-տական կոլեկտիվի, ծնողների հետ, արտադասարանական աշխատանքները և այլն:
Համակարգերի բաղադրամասերի վերլուծությունը թույլ է տալիս մեզ ասելու, որ կրթական համակարգի կառավարումը կառավարչակւսն խնդիրների լուծման գործընթաց է: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե կրթական համակարգի կառավարման ընթացքում ինչպիսի խնդիրներ պետք է լուծվեն, նրանց լուծման արդյունքը ինչ պետք է լինի, ինչպիսի գործոններ կարող են նպաստել այս կամ այն խնդրի լուծման հաջողության ու արդյունավետության վրա:
Այս հարցերին պատասխանելուց առաջ նախ պետք է պարզել, թե ինչ է նշանակում կրթական համակարգի կառավարումը:
Դիտարկելով ընդհանուր կառավարչական գաղափարների զարգացումը մենք տեսանք, որ տարբեր մոտեցումներ հիմնվում էին կառավարման էության, նրա խնդիրների լուծման մասին եղած տարբեր մոտեցումների վրա:
Այսպես ըստ դասական տեսության՝ կառավարման գործընթացը գործառույթների (գործողությունների) որոշակի կազմի իրացումն է: Այդ գործառույթների իրացումն առաջին հերթին կապվում է կառավարման կազմակերպչական կառուցվածքի բնույթի հետ: Այդ իմաստով հիմնական խնդիրն այն է, թե ինչպիսի կազմակերպչական կառուցվածքում կառավարչական գործառույթներն ավելի արդյունավետ կիրագործվեն:
Կրթական համակարգի կառավարումը կոչված է ապահովելու կառավարվող օբյեկտներում իրականացվող գործընթացների նպատակաուղղվածությունն ու կազմակերպվածությունը: Համակարգի կառավարման նպատակները կարող են իրականացվել հատուկ կառավարչական այնպիսի խնդիրների լուծման միջոցով, ինչպիսիք են ենթահամակարգերի հետ կապված նպատակների, բարեփոխումների ծրագրերի, պլանների իրականացումը, պարտավորությունների և պարտա¬կա-նություն¬ների բաշխումը համակարգի և ենթահամակարգերի միջև, նրանց գործա-ռության համար անհրաժեշտ ֆինանսատնտեսական պայմանների ստեղծումը, համընդհանուր արժեքների ձևավորումը, աշխատանքների ընթացքի վերահսկումը: Ելնելով վերոբերյալից մենք փորձել ենք առանձնացնել կրթական համակարգի կառավարման ընդհանուր սկզբունքները, գործառույթները և մեթոդները: Հենվելով կրթության համակարգի, այդ թվում նաև դպրոցի, կառավարման մեթոդաբանության տեսական մշակումների հիմնական դրույթների (Յու. Վ. Վասիլև, Մ. Ի. Կոնդակով, Տ. Ի. Շամովա և այլն), մանկավարժական կառավարման գործընթացը հետա¬զոտող-ների եզրակացությունների (Վ. Ս. Լազարև, Յու. Ա. Կոնարժևսկի, Պ. Ի. Տրետյակով, Ր. Խ. Շակուրով և այլոց), ինչպես նաև ժողովրդական կրթության համակարգի կառավարման հայեցակարգի վրա մենք բացահայտել ենք նոր, ներկա ժամա-նակաշրջանի սոցիալական հարաբերություններին համապատասխան կրթության համա¬կարգի կառավարման սկզբունքները, որոնք կազմում են կառավարչական գործողությունների հիմքը: Դրանք են
1. կրթության համակարգի կառավարման պետական֊հասարակական բնույթը,
2. կրթության տարբեր սուբյեկտների կոոպերացիան,
3. կրթական հաստատությունների ինքնուրույնությունը կառավարման մեջ և ապակենտրոնացումը,
4. կրթության սոցիալ-մարդասիրական բնույթը,
5. կրթության փորձաքննությունը,
6. պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների համագործակցության սկզբունքը:
Կրթական համակարգի կառավարման սկզբունքների հետ սերտորեն կապված են կառավարման գործառույթները (ֆունկցիաները):
ՙԳործառույթ՚ հասկացության մասին կան տարբեր կարծիքներ: Մի մասը այն ընկալում են որպես գործունեության տեսակ կամ պարտականություն, իսկ մի մասը գործունեության շրջանակ: Ելնելով կառավարման վերաբերյալ տեսությունների վերլուծությունից մենք ՙգործառույթ՚ ասելով պատկերացնում ենք գործողությունների այն ամբողջությունը, որն իր մեջ բովանդակում է կառավարչական գործունեության որևէ տեսակ, և լուծվում են այդ գործունեության որոշակի խնդիրներ:
Կրթական համակարգի կառավարումը' որպես գործունեության ընդարձակ բնագավառ, իր մեջ միավորում է գործունեության տարբեր տեսակներ կամ գործառույթներ, որոնք արտահայտում են կառավարման նպատւսկը, էությունը, կառավարվող օբյեկտների նպատւսկաուղղվածությունը: Այս իմաստով կառավարման գործընթացը հենց այդ գործառույթների իրականացումն է:
Կրթական համակարգի գործառույթները կապված են կառավարման տարբեր ասպեկտների հետ' վարչակազմակերպչական, հոգեբանամանկավարժական, սոցիալ֊հոգեբանական, սոցիալ-տնտեսական և այլն: Դրանք սերտորեն կապված են իրար և փոխներթափանցում են իրար մեջ:
Կառավարման գործառույթները որոշակիացնում են կրթական համակարգի զարգացման գործընթացի էությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև արտացոլում են նրանց յուրահատուկ խնդիրները:
Կառավարման գործառույթները կառավարող սուբյեկտի և կառավարվող օբյեկտի միջև եղած հարաբերությունների ձևերն են, որոնք կառավարող համակարգից պահանջում են որոշակի գործողությունների իրագործում, որոշակի կրթական, զարգացման, վարչատնտեսական խնդիրների լուծում, որոնց շնորհիվ ապահովվում է կառավարող գործընթացի նպատակաուղղվածությունը, կազմակերպվածությունը և զարգացումը:
Կառավարման գործառույթի իրականացումը ենթադրում է կառավարման խնդիրների փուլային լուծում որոշակի ժամանակահատվածում՝
ընդհանուր կրթական համակարգում տիրող իրադրության ուսումնասիրում,
կառավարվող ենթահամակարգերի գործունեության պլանավորում և ուղղորդում,
ներգործությունների որոշակիացում ըստ կառավարող օբյեկտի տեսակի,
ենթահամակարգի գործունեության վերահսկում, կարգավորում և արդյունքների գնահատում,
արդյունքների վերլուծություն և մշակում,
զարգացման ծրագրերի և երաշխավորագրերի մշակում: Կառավարչական խնդիրների իրակպնացման այս փուլերի որոշակիացումը և իրականացումը ենթադրում է կրթական համակարգի կառավարման արդյունավետության, զարգացման լիարժեք ապահովում:
Կրթության համակարգի կառավարման գործառույթների թվին մենք դասում ենք ախտորոշման, կանխատեսման, պլանավորման, կազմակերպման, կոորդինացման, կարգավորման, ղեկավարման, վերահսկման, որոշումների ընդունման, հաղորդակցման, տեղեկատվական, խթանման, վերլուծման, գնահատման, գովազդային գործառույթները: Կրթական համակարգի գործառույթների կառուցվածքը՝ իր տարբեր առումներով, ներկայացված է գծապատկերով:


Комментариев нет:

Отправить комментарий