понедельник, 11 мая 2015 г.

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՁԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման խանգարումների հոգեբանական ախտորոշումը
Մանկավարժ հետազոտողները, ովքեր մշակում են սահմանափակ կարողություններով երեխաների հետ դաստիարակչական և ուսումնական աշխատանքի համապատասխան մեթոդներ, միջոցներ, ինչպես նաև ուսուցիչները, ովքեր աշխատում են նման երեխաների հետ մշտապես այս կամ այն չափով, քիչ թե շատ գիտակցված իրենց աշխատանքում հենվում են հոգեբանական հետազոտությունների արդյունքների վրա:
Հաջող ուսուցումը պետք է ոչ միայն ուղղակի արդյունք տա, այլև ունենա ընդհանուր զարգացնող ազդեցություն: Նման ուսուցման միջոցների որոնման համար կարող են օգնել ախտորոշիչ մեթոդիկաները, ինտելեկտուալ թեսթերը, որոնք ևս մշակվում են հոգեբանների կողմից: Զարգացման խնդիրների ախտորոշման գլխավոր խնդիրն է ուսումնասիրել երեխայի հոգեկան զարգացման յուրահատկությունը, նրա անձնային առանձնահատկությունները: Այդ առանձնահատկությունների հասկացումը թույլ կտա որոշել զարգացման խնդիրներով երեխաների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքի հիմնական ուղղությունները: Այստեղից պարզ է դառնում, որ զարգացման խնդիրներով երեխաների ուսուցման համակարգը մանկավարժական պրակտիկայի այն ոլորտներից է, որտեղ հոգեբանական ախտորոշումն ունի հատուկ կարևորություն: Հոգեբանական ախտորոշումն այստեղ տարբեր մասնագետների համակարգային ուսումնասիրությունների գլխավոր մասն է, ուսումնասիրությունների, որոնց արդյունքների հիման վրա որոշվում է սենսորային, պերցեպտիվ ֆունկցիաների, մոտորիկայի, մտավոր գործունեության կամ հուզակամային ոլորտների խանգարումներ ունեցող երեխայի ճակատագիրը: Բոլոր այս խնդիրների դեպքում, ինչպես նշում է Լ.Ս. Վիգոտսկին, խախտվում է երեխայի հոգեկան զարգացումը՝ երեխայի անձի զարգացումն ամբողջությամբ: 
Բնականաբար հոգեկան զարգացման առանձնահատկություններն առավել ամբողջական և բազմակողմանի գնահատել հնարավոր է միայն կիրառելով բազմաթիվ հոգեբանական, ախտորոշիչ մեթոդիկաներ: Լ.Ս. Վիգոտսկին և նրա գործընկերները մշակել են հոգեբանակա զարգացման խնդիրների ախտորոշման հիմնական սկզբունքները, այն է երեխայի համակարգային ուսումնասիրություն տարբեր մասնագետների մասնակցությամբ՝ տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ: Երեխաների ցանկացած զուտ հոգեբանական հետազոտությանը պետք է նախորդի անամնեստիկ տվյալների մանրակրկիտ հավաքումը, որոնք ընդգրկում են հետևյալ ցուցանիշները: Երեխայի ընտանիքի բնութագիրը - ընտանիքի կազմը, երեխաների քանակը, ընտանիքի անդամների զբաղվածության բնույթը, առողջական վիճակը, քրոնիկական հիվանդությունների առկայությունը:
1.Տեղեկություններ մոր հղիության վերաբերյալ - հղիության ընթացքում տարած ինֆեկցիոն և այլ հիվանդությունների մասին:
2.Տեղեկություններ բոլոր հիվանդություններ վերաբերյալ, որոնք ունեցել է երեխան ծնվելու պահից մինչ հիմա;
3.Երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացման վերաբերյալ տվյալներ դաստիարակներից և մանկավարժներից, ովքեր աշխատում են երեխայի հետ: Ինչ նախասիրած զբաղմունքներ, խաղեր, խաղալիքներ են եղել երեխայի մոտ վաղ մանկությունից մինչև հիմա:
Զարգացման խնդիրներ ունեցող երեխայի ամբողջակա ուսումնասիրությունը ենթադրում է նրա ուսումնասիրություն առարկայական, խաղային, ուսումնական և աշխատանքային գործունեության, հաղորդակցման գործընթացում: Դա թույլ է տալիս բացահայտել երեխայի ճանաչողական ոլորտի, մոտիվացիայի, հետաքրքրությունների, անձի ուղղվածության առանձնահատկությունները:
Զարգացման խնդիրների ախտորոշման համակարգային մոտեցման մասին գաղափարը նշվում էր դեռևս Ա. Բինեի և Թ. Սիմոնի կողմից, ովքեր իրենց ՙՈչ նորմալ երեխաներ՚ գրքում, որը ռուսերենով հրատարակվել է 1911թ.-ին, գրում էին, որ բժիշկն օգտագործելով միայն իր բժշկական հնարները, չի կարող որոշել երեխայի մտավոր զարգացման մակարդակը, նրա խնդիրն է ոչ այնքան հստակ որոշել երեխայի ինտելեկտուալ մակարդակը, որքան հստակ իմանալ, պատկերացնել նրա ուղեղի վիճակը և բոլոր ախտանիշների միջոցով հասնել հիվանդության պատճառներին: Իսկ հոգեբանն իր հերթին, իր կողմից ստացված տվյալների միջոցով չի կարող կլինիկական ախտորոշում տալ:

Комментариев нет:

Отправить комментарий